ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Մասնակցություն MedMeet 2024 էքսպո ցուցահանդես-գիտաժողովին

Մասնակցություն MedMeet 2024 էքսպո ցուցահանդես-գիտաժողովին
Մասնակցություն MedMeet 2024 էքսպո ցուցահանդես-գիտաժողովին

2024 թվականի նոյեմբերի 16-ին և 17-ին «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում տեղի ունեցավ MedMeet 2024 Էքսպո ցուցահանդես-գիտաժողով, որը միտված էր միավորելու առողջապահության ոլորտի լավագույն մասնագետներին, առաջադեմ հետազոտողներին, ոլորտի առաջատարներին և բուժառուներին Հայաստանից ու արտերկրից՝ բացահայտելու առողջապահության ոլորտի ամենահետաքրքիր նորարարությունները։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի ուսանողները, դասախոսները և քոլեջի մեթոդիստները։

Ուսանողները շրջեցին տաղավարներով, ծանոթացան առողջապահական ոլորտը ներկայացնող խոշորագույն բժշկական և դեղագործական ընկերություններին, տարբեր լսարաններում լսեցին մի շարք բժիշկների և դեղագետների կողմից պատրաստած հետաքրքիր զեկույցներ և պանելային քննարկումներ, որոնք ներառում էին ոլորտին վերաբերող կարևորագույն հիմնախնդիրները։

Գիտաժողովին զեկույցով հանդես եկան նաև քոլեջի «Դեղագործական մոդուլների և դեղաբանության ամբիոն»–ի դասախոսներ Ա․ Բեզոյանը և Թ․ Կանեցյանը։ Զեկույցի թեմաներն էին «Դեղագետ-դեղագործի դերը առողջապահական համակարգում» և «Հաղորդակցման հմտություններ»։

Գիտաժողովը ամփոփվեց խաղարկությամբ, որի արդյունքում մեր քոլեջի ուսանողներ Մ․Նարիմանյանը և Մ․Հարթենյանը շահեցին Da-Vinci-Clinic-ում անվճար սոնոգրաֆիկ հետազոտոթյուն անցնելու իրավունք։

Նոյեմբերի 18, 2024թ.
Previous article«Էնտեզոպատիաներ կամ ինսերցիոնիտներ» թեմայով ներքոլեջային սեմինար-վերապատրաստումNext article Կարիերայի տոնավաճառ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ