ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Դաս-էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Դաս-էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարան
ԴԱՍ-ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

2024 թվականի մայիսի 16-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասախոս Ա. Եղոյանը «Հանրակրթական ծրագրով բաժնի» N 117 խմբի ուսանողների համար «Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը», Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Դանթեական առասպել» պոեմները թեմաներով դաս-էքսկուրսիա անցկացրեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանում։

Դաս-էքսկուրսիային մասնակցում էր նաև «Լեզուների, հասարակագիտական և հանրակրթական առարկաների ամբիոնի» վարիչ Ս. Տորտիկյանը։

Դասի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել հայ մեծանուն բանաստեղծի ապրած տարիների և ստեղծագործությունների պատմությանը։

Դաս-էքսկուրսիայի ընթացքում ներկայացվեց հայ մեծանուն բանաստեղծի տեսածն ու ապրածը, նրա կյանքի մանրամասներն այն մասին, թե ինչպես թողնելով իր հարազատ անկյունը, Կարսի այգին, Չարենցը բռնում է մի անսովոր ճանապարհ, մտնում արյան ու սարսափների աշխարհը և այդ տեսածի ու զգացածի տպավորությամբ գրում իր «Դանթեական առասպել» պոեմը։

Ուսանողները արտասանեցին բանաստեղծություններ, տողեր նրա՝ տարբեր ժամանակներում գրած ստեղծագործություններից, կատարեցին նրա բանաստեղծությունների բառերով գրված երգերից, ավելացրեցին իրենց գիտելիքների պաշարը՝ առաջիկայում տարբեր հետազոտական աշխատանքներ կատարելու համար։

Դաս-էքսկուրսիան ուսուցողական էր և տպավորիչ։

Մայիսի 17, 2024թ.

Previous article«Իմ սրտի երկիր Հայաստան» խորագրով միջոցառումNext article Մասնակցություն ԵՊԲՀ քոլեջի կողմից կազմակերպված “Lider-Z-Med'' ծրագրին

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

20 Ապրիլի, 2025

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

16 Ապրիլի, 2025

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

16 Ապրիլի, 2025

Այց «Գառնիլայն» դեղագործական ընկերություն

5 Ապրիլի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ