ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Իմ սրտի երկիր Հայաստան» խորագրով միջոցառում

«Իմ սրտի երկիր Հայաստան» խորագրով միջոցառում
«ԻՄ ՍՐՏԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

2024 թվականի մայիսի 15-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով բաժնի» N115 խմբի ուսանողների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ «Իմ սրտի երկիր Հայաստան» խորագրով միջոցառում «Հայ գրականություն» առարկայից:

Քոլեջի դասախոս Լ. Վարդումյանի ուղղորդմամբ ուսանողներն ընտրել էին հայրենիքին նվիրված ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններ:

Միջոցառումն ուղեկցվում էր ազգային պարերով ու երաժշտությամբ և նման էր թատերական ներկայացման, որի ընթացքում Հայաստան ժամանած հյուրերի համար կազմակերպել էին յուրօրինակ շրջայց Երևանի տեսարժան վայրերով:

Վերջին կայանը Հաղթանակի զբոսայգին էր՝ որպես նաև վերականգնվելիք հաղթանակների խորհրդանիշ:

Ուսանողները խաղաղություն և բարօրություն մաղթեցին ներկաներին, ինչպես նաև երախտիքի և հիշատակի խոսքեր ձոնեցին իրենց կյանքը հայրենիքին նվիրած մեր հերոսներին:

Միջոցառման իրականացմանը զուգընթաց ուսանողները ցուցադրեցին իրենց մեդիագրագիտությունը՝ ներկայացմանը վերաբերող բոլոր տեսարժան վայրերը գունագեղ սահիկաշարերով ցուցադրելով հանդիսատես ուսանողներին և դասախոսներին:

Միջոցառումն անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում։

Մայիսի 16 2024թ.

Previous articleԴաս-էքսկուրսիա ՀՀ Կենտրոնական ԲանկումNext article Դաս-էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարան

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ