ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Մասնակցություն ԵՊԲՀ քոլեջի կողմից կազմակերպված “Lider-Z-Med” ծրագրին

Մասնակցություն ԵՊԲՀ քոլեջի կողմից կազմակերպված “Lider-Z-Med” ծրագրին
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊԲՀ ՔՈԼԵՋԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ “LIDER-Z-MED” ԾՐԱԳՐԻՆ

2024 թվականի մայիս ամսին Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Դումանյանը հաղթող ճանաչվեց ԵՊԲՀ քոլեջի կողմից իրականացվող “Lider-Z-Med” ծրագրի մրցույթում։

Ծրագիրը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջի ուսխորհրդի ղեկավար Լաուրա Զարգարյանի կողմից և համակարգվել ՈւԽ-ի անդամ Գագիկ Սարգսյանի կողմից։ Այն գործում է շուրջ 2 տարի, որի ընթացքում հավաստագրվել են 357 ուսանողներ։

Այս անգամ ծրագրի մասնակիցներն էին նաև Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի ուսանողներ Կարինեն, Նելլին, Մարիամը, Արևիկը, Մերին, իսկ ԵՊԲՀ քոլեջից ծրագրին մասնակցում էին ուսանողներ Ֆրունզեն, Մարիամը և Վահեն։

Ծրագիրը բաղկացած էր 4 փուլից, իսկ մասնակիցներն 8-ն էին։ Յուրաքանչյուր փուլի ավարտին պետք է դուրս մնար 2 մասնակից, իսկ արդյունքում պետք է հաղթող ճանաչվեր մեկը։

Առաջինը «կանաչ արկղերի» փուլն էր։ Մասնակիցներն ընտրում էին արկղերից մեկը, որում կար անատոմիա առարկայից մեկ թեմայի վերաբերյալ թերթիկ։ Թեմայի յուրացման համար հատկացվել էր 2 շաբաթ։ Այդ ընթացքում կազմակերպչական աշխատանքներով զբաղվող թիմի՝ «STAFF»-ի անդամների կողմից մասնակից ուսանողների համար անցկացվել էին դասախոսություններ, որոնց ժամանակ մասնակիցները հավաքել էին որոշակի միավորներ։

Ծրագրի 2-րդ փուլի ընթացքում “STAFF”-ի անդամներն անդրադարձան հոգեբանության նրբություններին, «պլացեբո» և «նոցեբո» հասկացություններին։ Այնուհետև մասնակիցներից ձևավորվեց երկու թիմ, որոնցից մեկի անդամները ԵՀԲ քոլեջի ուսանողներն էին։ Թիմերի ձևավորումից հետո “STAFF”-ի կողմից առաջադրված «Անմահության լավ և վատ կողմերը» թեմայով անցկացվեց բանավեճ։ Մեր քոլեջի ուսանողների թիմը պաշտպանում էր «անմահությունը»։ Հետաքրքիր բանավեճի արդյունքում մեր թիմը վաստակեց 2 միավոր և հաղթող ճանաչվեց։

3-րդ փուլը իր բնույթով գործնական էր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին վաստակել մինչև 5 միավոր։ Փուլն սկսվեց ներարկումների և լիգատուրաների տեսակների վերաբերյալ դասախոսությամբ։ Լեկցիայի ավարտից հետո ցուցադրվեցին ամպուլայի ճիշտ բացման, կիրառման և ներարկման բոլոր նրբություները։ Մասնակիցները փորձեցին նույնությամբ կրկնել ցուցադրված գործողությունները։ Փուլի ավարտին յուրաքանչյուր մասնակցի տրվեց ջրով լի ռեզինե ձեռնոցներ և 2 րոպե ժամանակ՝ լիգատուրայի որևէ տեսակ կիրառելու համար։ Երբ հատկացված ժամանակը սպառվեց, “STAFF”-ի անդամները ստուգեցին կատարած աշխատանքը և հայտնեցին յուրաքանչյուրի միավորները։ Արդյունքում ԵՀԲՔ-ի «Դեղագործություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Դումանյանը վաստակեց 3 միավոր։

3-րդ փուլի ամփոփման արդյունքում Կարինե Դումանյանը վաստակեց ևս 3 միավոր։

Ծրագրի վերջին՝ 4-րդ փուլը, ինտելեկտուալ խաղի փուլն էր, որը կոչվում էր «8-ից 1-ը գիտելիքների խաչմերուկում»։ Ավարտական փուլին հասած 2 մասնակիցներին տրվեցին 5-ական հարցեր ինչպես նախապես ընտրված անատոմիա, այնպես էլ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, հայոց լեզու և գրականություն առարկաներից։ Այս փուլի արդյունքում ևս Կարինե Դումանյանը հաղթող ճանաչվեց, և նրան հնարավորություն ընձեռվեց նախորդ ծրագրերի բոլոր 21 հաղթողների հետ միասին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում մասնակցել մեկշաբաթյա պրակտիկայի։

Մայիսի 27, 2024թ.

Previous articleԴաս-էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարանNext article «Պատերազմը որպես հասարակական երևույթ» խորագրով դաս-քննարկում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

20 Ապրիլի, 2025

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

16 Ապրիլի, 2025

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

16 Ապրիլի, 2025

Այց «Գառնիլայն» դեղագործական ընկերություն

5 Ապրիլի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ