ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Դեղագետի օրը» խորագրով միջոցառում Եվրասիա միջազգային համալսարանում

«Դեղագետի օրը» խորագրով միջոցառում Եվրասիա միջազգային համալսարանում
«Դեղագետի օրը» խորագրով միջոցառում Եվրասիա միջազգային համալսարանում

2023 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ.Մանուչարյանը, «Դեղագործական մոդուլների և դեղաբանություն» ամբիոնի վարիչ Մ.Շահնազարյանը և մի խումբ ուսանողներ համագործակցության շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանում ներկա են գտնվել «Դեղագետի օրը» խորագրով միջոցառմանը:

Միջոցառման օրակարգը ներառում էր հետևյալ կետերը․

  • ✧ Ինչու՞ է աշխատանքն արդյունավետ 36.6 դեղատնային ցանցում
  • ✧ Դեղագետի դերը առողջապահության ոլորտում
  • ✧ Վիրուսները՝ որպես նոր թերապևտիկ ագենտներ ուռուցքների դեմ
  • ✧ Հաջողության քայլերը ﬔծ ֆարմացևտիկ ընկերություններում՝ համալսարանից ﬕնչև կլինիկական փորձարկուﬓեր
  • ✧ Լաբորատոր փորձեր.
    • – Ամեն ինչ թույն է, հարցը քանակն է
    • – Ֆիզիոլոգիական, դեղագիտական փորձեր

Ուսանողները, միջոցառումից ոգեշնչված, Երևանի հենակետային բժշկական քոլեջում «Ընդհանուր բժշկական առարկաների» ամբիոնի դասախոս Ս․ Մխիթարյանի ղեկավարությամբ «Ֆիզիոլոգիա՝ անատոմիայի հիմունքներով» մոդուլի շրջանակներում քոլեջում իրականացրեցին երկու հետազոտական աշխատանք՝ խոզի սրտի հերձում և արյան խմբերի ու դրանց ռեզուս գործոնների որոշում ցոլիկլոնների միջոցով:

Ուսանողների տեսական բարձր գիտելիքների հիմքի վրա կատարվեց գործնական հմտությունների և կարողությունների ստուգում։ Իրականացված աշխատանքը դիտարկվեց որպես հետազոտական աշխատանք:

Ուսանողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին նաև քիմիական լաբորատորիայում կազմակերպված հետազոտություններին: «Ամեն ինչ թույն է, հարցը քանակն Է» թեմայի շուրջ բազմաթիվ հարցուպատասխաններից հետո կատարեցին նաև մետաղների որակական հայտնաբերման ռեակցիաներ, որոնցով կարող են ընթանալ թունավորումներ: Զտելով լուծույթները, ուսանողները առանձնացրեցին և չորացրեցին նստվածքները, կատարեցին քանակական անալիզ: Այնուհետև անալիզի տվյալները համեմատեցին Պետական ֆարմակոպեայի թույլատրելի չափերին և կատարեցին անհրաժեշտ եզրակացություններ:

Դեկտեմբերի 7, 2023թ.

Previous articleՈսկե աշունը ռուս գրողների ստեղծագործություններումNext article «Գիրք կարդալու 10 պատճառ» խորագրով քննարկում

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ