ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Գիրք կարդալու 10 պատճառ» խորագրով քննարկում

«Գիրք կարդալու 10 պատճառ» խորագրով քննարկում
«ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼՈՒ 10 ՊԱՏՃԱՌ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2023 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի գրադարանում տեղի ունեցավ «Գիրք կարդալու 10 պատճառ» խորագրով քննարկում, որը կազմակերպել էր քոլեջի ավագ գրադարանավար Լ․ Փափազյանը։ Քննարկմանը մասնակցում էին քոլեջի «Հանրակրթական ծրագրով բաժնի» 102, 113 և 115 խմբերի ընթերցասեր ուսանողները։

Քննարկման մասնակիցներին հանձնարարվել էր հետևյալը՝

  • ✧ կարդալ առաջադրված պատմվածքը, դուրս գրել գոյականները և գրել փոքրիկ շարադրություն,
  • ✧ կարդալ առաջադրված բանաստեղծությունը, դուրս գրել և բացատրել օտար կամ բարբառային բառերը,
  • ✧ կարդալ համացանցից վերցված հոդվածը և որոշել, թե որ փաստերն են հնացած, սխալ կամ ոչ արժանահավատ,
  • ✧ գրել և պատմել իրեն «այլ աշխարհ տեղափոխած» ստեղծագործության մասին,
  • ✧ գրել այն մասին, թե ինչպես է գիրք կարդալն օգնել նոր գաղափար ունենալուն և այն իրականացնել,
  • ✧ անգիր սովորել առաջադրված քառյակներից մի քանիսը,
  • ✧ կարդալ Փարիզի մի քանի հուշարձանի մասին և վերապատմել,
  • ✧ կարդալ «Սամվել» պատմավեպից մի հատված, դուրս գրել ածականները և կազմել նոր նախադասություններ,
  • ✧ թվարկել այն գրքերը, որոնք ընթերցում են քնելուց առաջ և հիմնավորել,
  • ✧ կազմել նոր նախադասություններ,
  • ✧ կարդալ «Առողջություն» հանդեսից տրամադրված հոդվածը և սահմանել ուղենիշ։

Առաջադրանքները կատարելու համար տրված ժամանակի ընթացքում 102 խմբի շնորհալի ուսանող Էդգարը սաքսոֆոնով հնչեցրեց Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը և այլ ստեղծագործություններ:

Մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքները, ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը, հիմնավորեցին գիրք կարդալու առնվազն տաս պատճառները և պատասխանեցին իրենց տրված հարցերին և միջոցառումն ամփոփեցին գեղեցիկ երգի կատարմամբ։

Քննարկմանը ներկա էին նաև քոլեջի կրթության որակի ապահովման պատասխանատու Գ.Սարգսյանը, մեթոդիստ Կ.Մնացականյանը, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ.Մանուչարյանը, դասախոս Ա. Մարտիրոսյանը, գրադարանավար Ա. Մարգարյանը և արխիվապահ Ս. Բարիկյանը:

Դեկտեմբերի 20, 2023թ.

Previous article«Դեղագետի օրը» խորագրով միջոցառում Եվրասիա միջազգային համալսարանումNext article Հանդիպում համագործակցության շրջանակներում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանոթություն «Վիրտուալ հանրագիտարանի» հնարավորություններին

13 Դեկտեմբերի, 2025

«Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

12 Դեկտեմբերի, 2025

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

11 Դեկտեմբերի, 2025

Մեդիագրագիտության շաբաթ․ իրազեկման դաս «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից

10 Դեկտեմբերի, 2025

Սեմինար «Ուրարտու» համալսարանում

10 Դեկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ