2023 թվականի ապրիլի 26-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջում «Սոլիդարիթի Սենթեր»-ի (Solidarity Center) հայաստանյան գրասենյակի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից անցկացվեց «Աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմներն առաջին աշխատավայրում» թեմայով դասընթաց, որին մասնակցում էին մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ. Մանուչարյանը, «Իրավունքի հիմունքներ» առարկայի դասախոս Լ. Փափազյանը և մի խումբ ուսանողներ։
Դասընթացի նպատակն էր երիտասարդներին զինել աշխատանքային իրավունքների և արհմիությունների վերաբերյալ գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են առաջին իսկ աշխատավայրում արժանապատիվ աշխատանքի հասնելու համար։
Դասընթացավարներն էին ՀԱՄԿ իրավաբան Ա. Բարիկյանն ու ՀԱՄԿ հավասարության հանձնաժողովի նախագահ Լ. Ամիրաղյանը։
Դասընթացն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով։
Ապրիլի 8, 2023թ.