ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿԱՐԻԵՐԱՅԻ ՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿԱՐԻԵՐԱՅԻ ՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿԱՐԻԵՐԱՅԻ ՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

2023թ. ապրիլի 14-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանողները «Եվրասիա» միջազգային համալսարանում մասնակցեցին «Կարիերայի օր» խորագրով միջոցառմանը, որն իր մեջ ներառում էր՝

  1. շրջայց տաղավարներով, որտեղ բուկլետներով ներկայացվում էին բուհի առաջարկները և աշխատաշուկայի պահանջարկները,
  2. գիտաժողով, որտեղ ուսանողները լսեցին վարպետաց դասեր հետևյալ թեմաներով`
    • դեղագործի դերը առողջապահության համակարգում,
    • ադենոզինդեամինազ ֆերմենտը ծնկան հոդի հեղուկում արթրիտի ժամանակ,
    • խաղ-դասախոսություն, որի նպատակն էր ուսանողին հնարավորություն տալ իր նախասիրության շրջանակներում կատարել հետազոտական աշխատանք և տեղում ներկայացնել:

Ուսանողները, բաժանվելով թիմերի, ուսումնասիրեցին ասպիրինի որակական անալիզը, պատրաստման տեխնոլոգիան և դեղաբանական ազդեցությունը օրգանիզմի վրա:

Առաջին թիմը, որը զբաղվում էր ասպիրինի որակական անալիզով, կատարած աշխատանքով և ներկայացմամբ փայլուն արդյունք ապահովեց և գրավեց առաջին տեղը՝ հնարավորություն ստացավ Կենսաքիմիայի ինստիտուտում ընդգրկվել գիտահետազոտական աշխատանքներում:

Երկրորդ խումբը ասպիրինի փոշուց ստացավ դեղահաբ, որը սկզբում ցուցադրվեց ծեփամածիկի վրա, այնուհետև ուսանողները, պահպանելով պատրաստման տեխնոլոգիան, ինքնուրույն ստացան դեղահաբը:

Ուսանողներին ուղեկցում և ոգևորում էին քոլեջի Դեղագործական առարկաների և դեղաբանության ամբիոնի վարիչ Մ. Շահնազարյանը, նույն ամբիոնի դասախոս Ն. Սարիբեկյանը, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ. Մանուչարյանը, կրթության, որակի ապահովման պատասխանատու Գ. Սարգսյանը և մեթոդիստ Կ. Մնացականյանը:

Ապրիլի 15, 2023թ.
Previous article«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2023» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսNext article Հանդիպում-քննարկում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

27 Ապրիլի, 2026

«Ամեն ինչ պատվաստումների մասին» խորագրով դաս-քննարկում

23 Ապրիլի, 2026

Հանդիպում Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ

17 Ապրիլի, 2026

«Կյանք՝ հանուն Ֆրանսիայի» խորագրով միջոցառում

17 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ