ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«ԼԻՆԵԼ ԱՌԱՋԱՏԱՐ» ինտելեկտուալ մրցույթ

«ԼԻՆԵԼ ԱՌԱՋԱՏԱՐ» ինտելեկտուալ մրցույթ
«Լինել առաջատար» ինտելեկտուալ մրցույթ

Երևանի հենակետային բժշկական քոլեջում արդեն ավանդույթ է դարձել ավարտական կուրսերում անցկացնել մրցույթներ և օլիմպիադաներ։

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի դահլիճում հերթական ինտելեկտուալ մրցույթն է անցկացվել։ Մրցույթին մասնակցել են քոլեջի «Դեղագործություն» բաժնի ավարտական կուրսերից ընտրված ուսանողները, որոնցից ձևավորվել էր չորս թիմ։

Մրցույթի թեմաները և հարցերը կազմված էին «Pharm Training Center»-ի տնօրեն Գոհար Հովհաննիսյանի, ԵՀԲ քոլեջի «Դեղագործական առարկաների և դեղաբանություն» ամբիոնի դասախոսների կողմից։ Հարցերն ընտրվել էին հետևյալ մասնագիտական մոդուլներից՝

  • ✧ «Դեղերի գործարանային տեխնոլոգիա»,
  • ✧ «Դեղերի դեղատնային տեխնոլոգիա»,
  • ✧ «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա»,
  • ✧ «Բժշկական և դեղագործական ապրանքագիտություն»։

Մրցույթի առաջին փուլն հաղթած երկու թիմերը մասնակցեցին մրցույթի երկրորդ փուլին։ Արդյունքում հաղթող թիմ ճանաչվեց առաջին թիմը։

Ժյուրիի կազմում ընդգրկվել էին «Թեո ֆարմա» դեղատնային ցանցի ուսումնական մասի պատասխանատու Ալբինա Ավոյանը, «Նատալի Ֆարմ» դեղատնային ցանցի ուսումնական մասի պատասխանատու Օֆելյա Օհանյանը, Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոս Արշալույս Ղազարյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Մերի Սարգսյանը, քոլեջի արտադրական պրակտիկայի բաժնի վարիչ Անիկ Խաչատրյանը։

Հաղթող թիմին շնորհավորեցին Քոլեջի տնօրեն Նաիրա Ներսիսյանը և ժյուրիի անդամները։

Առաջին պատվավոր տեղ զբաղեցնելու համար քոլեջի տնօրեն Ն․ Ներսիսյանը հաղթող թիմի անդամներին հանձնեց վկայականներ։

Հաղթող թիմի անդամներին հնարավորություն ընձեռվեց «Թեո Ֆարմա», «Նատալի Ֆարմ» դեղատնային ցանցերում տեսական և գործնական պարապմունքների դեղատնային մեկ կուրսն անցկացնել անվճար։

Դեկտեմբերի 8, 2022թ.
Previous articleՀանդիպում-քննարկում «Արմենիա» բժշկական կենտրոնումNext article Համագործակցություն և փորձի փոխանակում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

20 Ապրիլի, 2025

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

16 Ապրիլի, 2025

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

16 Ապրիլի, 2025

Այց «Գառնիլայն» դեղագործական ընկերություն

5 Ապրիլի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ