ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Հերթական հանդիպում-քննարկումը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ

Հերթական հանդիպում-քննարկումը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

2023 թվականի մայիսի 2-ին կայացավ հերթական հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էին քոլեջի արտադրական պրակտիկայի բաժնի վարիչ Ա. Խաչատրյանը, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ. Մանուչարյանը, կրթության որակի ապահովման պատասխանատու Գ. Սարգսյանը, մեթոդիստ Կ. Մնացականյանը, «Քույրական գործ» բաժնի վարիչ Հ. Ազիզյանը, ավարտական կուրսի ուսանողները և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կ. Խաչիյանը, ԲԿ-ի այլ աշխատակիցներ:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ներկայացուցիչները ուսանողներին սահիկաշարով ներկայացրեցին բժշկական կենտրոնի ստեղծման համառոտ պատմությունը, կլինիկական կառուցվածքը և տեղեկատվություն բուժքույրերի թվաքանակի աճի վերաբերյալ։

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում նշեցին, որ մեծ ցանկություն ունեն բժշկական կենտրոնի բուժքույրական մեծ ընտանիքի շարքերը համալրել Երևանի հենակետային բժշկական քոլեջի բանիմաց, պարտաճանաչ, հմուտ և գրագետ շրջանավարտներով և պատրաստ են առավելագույնս նպաստել այդ կարևոր գործընթացի կայացմանը և օգնել ավարտող ուսանողներին դառնալ արհեստավարժ և պահանջված բուժքույրեր։

Հանդիպման ավարտին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կ․ Խաչիյանը քոլեջին նվիրեց «Երկարատև պառկած հիվանդի բուժքույրական խնամքի գործելակարգեր» վերնագրով իր հեղինակային ձեռնարկը։

Մայիսի 3, 2023թ.
Previous article«Ալցհայմերով հիվանդների խնամքի կազմակերպումը» թեմայով մեկօրյա վերապատրաստում ԵՀԲՔ ուսանողների համարNext article Հանդիպում-քննարկում Երևանի հենակետային բժշկական քոլեջի շրջանավարտների հետ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանոթություն «Վիրտուալ հանրագիտարանի» հնարավորություններին

13 Դեկտեմբերի, 2025

«Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

12 Դեկտեմբերի, 2025

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

11 Դեկտեմբերի, 2025

Մեդիագրագիտության շաբաթ․ իրազեկման դաս «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից

10 Դեկտեմբերի, 2025

Սեմինար «Ուրարտու» համալսարանում

10 Դեկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ