ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Դասընթաց «Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները» թեմայով

Դասընթաց «Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները» թեմայով

ԴԱՍԸՆԹԱՑ «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

2023 թվականի մայիսի 5-ին և 8-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանողների համար կայացավ «Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները» թեմայով դասընթաց, որը մշակվել և ձևավորվել էր «Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» քարտուղարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Դասընթացի ժամանակ անդրադարձ կատարվեց «Բաց կառավարման» հասկացությանը, դրա գործիքակազմին, քաղաքացիական մասնակցության կարևորությանն ու այդ գործընթացում երիտասարդների մասնակցության տարբեր ուղիներին։

Դասընթացի շրջանակներում ուսանողները իրազեկվեցին նաև Հայաստանում Բաց կառավարման գործընկերության շրջանակում ստեղծված մի շարք էլեկտրոնային գործիքների մասին, ինչպիսիք են էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը, ARMED էլեկտրոնային առողջապահության համակարգը, տեղեկացան էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների մասին՝ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելով նշված գործիքներից արդյունավետ օգտվելու համար։

Քննարկվեցին նաև վարքագծային կանոնակարգին ու հանրային բարեվարքությանն առնչվող հարցեր։

Բարեվարքության դպրոցի դասընթացներին մասնակցելու համար ուսանողներին ներկայացվեց հետևյալ հղումը՝ https://transparencyschool.org/։

Մայիսի 10, 2023թ.
Previous articleԲաց դաս «Ծննդաբերության շրջանները և բուժքրոջ դերը այդ գործընթացում» թեմայովNext article Ոչ ֆորմալ դասընթաց «Քույրական գործ» բաժնի ավարտական խմբերի ուսանողների նախաձեռնությամբ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճանաչողական այց «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն

20 Հունիսի, 2025

Հանդիպում-համագործակցություն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

27 Մայիսի, 2025

Ուսումնաճանաչողական այց Դսեղ գյուղ

18 Մայիսի, 2025

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 111-ամյակին նվիրված միջոցառում ԵՀՊԲ քոլեջում

16 Մայիսի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ