ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Արտագնա համակցված հետազոտական դաս «Ֆարմակագնոզիա» մոդուլից Եվրասիա միջազգային համալսարանում

Արտագնա համակցված հետազոտական դաս «Ֆարմակագնոզիա» մոդուլից Եվրասիա միջազգային համալսարանում
Արտագնա համակցված հետազոտական դաս «Ֆարմակագնոզիա» մոդուլից Եվրասիա միջազգային համալսարանում

2023 թվականի հոկտեմբերի 26–ին Եվրասիա միջազգային համալսարանը նորից իր հյուրընկալ դռներն էր բացել Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի 304 խմբի ուսանողների առջև: Այցի նպատակն էր «Ֆարմակագնոզիա» մոդուլից իրականացնել արտագնա համակցված դաս, որը լավ հնարավորություն էր դասախոսական կազմի փորձի փոխանակման և ուսանողների երկուստեք աշխատանքների համեմատական վերլուծության:

Դասապրոցեսի ընթացքում ուսանողներն իրականացրեցին հետևյալ հետազոտական աշխատանքները՝

  1. Եթերայուղի անջատում ուրց գետնատարած դեղաբույսից Կլեվենջերի ապարատով՝ ջրային գոլորշիների թորման եղանակով: Ուսանողները ուշադիր հետևում էին եթերայուղի անջատմանը, ընթացքում փոխանակվում համալսարանական ուսանողների հետ սինթեզի նրբություններով և գրանցում գործնական աշխատանքի արդյունքները:
  2. Ուսանողներն առնչվելով եթերայուղեր պարունակող այլ դեղաբույսերի (անանուխ պղպեղային, ուրց գետնատարած, խնկածաղիկ սովորական, դառը օշինդր) հետ և մանրադիտակային ուսումնասիրության արդյունքում տեսան եթերայուղային զետեղարաննները և հերձանցքները, որոնց միջոցով տեղի է ունենում եթերային յուղի գոլորշիացում, որը պաշտպանում է բույսը չորացումից: Մանրադի¬տա¬կա¬յին հետազոտումից առաջ ուսանողները 5%-ոց նատրիումի հիդրօքսիդի (NaOH) լուծույթով նախապես թրջել էին դեղաբույսերը և տաքացրել սպիրտայրոցի վրա, այնուհետև խնամքով լվացել, չորացրել և տեղադրել գլիցերինապատ առարկայական ապակու վրա, ծածկել ծածկապակիով:

Ուսանողները մեծ հետաքրքրություն և ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ողջ դասապրոցեսի ընթացքում, շփվեցին համալսարանական ուսանողների հետ և գիտելիքների ու գործնական կարողությունների նոր փորձ ձեռք բերեցին: Նրանք տպավորված և ոգևորված էին արտագնա դասի հետաքրքիր ձևաչափից։

ԵՀԲ քոլեջի դասախոսները նույնպես հնարավորություն ունեցան ուսումնասիրելու կոլեգաների փորձը և համեմատական վերլուծություն իրականացնելու ուսումնական գործընթացի տարբեր բաղադրիչների վերաբերյալ՝ մասնավորապես դասավանդման մեթոդների, վերջնարդյունքահենք հանձնարարականների մշակման և գնահատման մեթոդների ընտրության հարցերում:

Շնորհակալություն ենք հայտնում Եվրասիա միջազգային համալսարանի «Ֆարմացիա» ֆակուլտետի ղեկավարությանը նման հնարավորություն ընձեռելու համար:

Հոկտեմբերի 27, 2023թ.
Previous articleԱյցելություն Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» ԵրևանումNext article Մասնակցություն «ՖարմաSales 3» գիտաժողովին

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

20 Ապրիլի, 2025

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

16 Ապրիլի, 2025

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

16 Ապրիլի, 2025

Այց «Գառնիլայն» դեղագործական ընկերություն

5 Ապրիլի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ