2026թ. ապրիլի 17-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի ավագ գրադարանավար Լ․Փափազյանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպել էր «Կյանք՝ հանուն Ֆրանսիայի» խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցում էին քոլեջի տարբեր բաժինների ուսանողներ։ Միջոցառումը նվիրված էր հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին։
Ուսանողները ներկայացրեցին Միսաք Մանուշյանի կենսագրության ուշագրավ դրվագները, սիրով արտասանեցին նրա տարբեր տարիների բանաստեղծություններից, ինչպես նաև ընթերցեցին Մանուշյանի՝ մահապատժից առաջ իր սիրելի կնոջն ու մարտական ընկերոջը՝ Սելինե Մանուշյանին ուղղված հուզիչ և լավատեսական նամակը։
Միջոցառման ընթացքում ուսանողները ֆրանսերեն լեզվով կատարեցին նաև աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի երգերից մեկը։ Ի դեպ, մեծն շանսոնյեի ընտանիքը մտերիմ հարաբերություններ է ունեցել Մանուշյանների ընտանիքի հետ։
Ապրիլի 17, 2026թ.


