ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Դաս-էքսկուրսիա Հայաստանի կենդանաբանական թանգարանում

Դաս-էքսկուրսիա Հայաստանի կենդանաբանական թանգարանում
Դաս-էքսկուրսիա Հայաստանի կենդանաբանական թանգարանում

2024 թվականի մայիսի 30-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով բաժնի» № 101 և № 111 խմբերի ուսանողները «Աշխարհագրություն» առարկայի դասախոս Ա. Թորոյանի և «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի վարիչ Ս. Տորտիկյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի կենդանաբանական թանգարան, որտեղ Ա. Թորոյանն անցկացրեց «Հայաստանի Հանրապետության էնդեմիկ կենդանիները» և «Կարմիր գիրքը» խորագրով դաս-էքսկուրսիա:

Արտալսարանային դասը ինքնանպատակ չէր։ Այն միտված էր ուսանողների մեջ սերմանել սեր բնության նկատմամբ, ձևավորել դրական, պատասխանատու վերաբերմունք, որը մարդ-բնություն փոխհարաբերության հիմքն է:

Ուսանողները լսեցին դասախոսություն Հայաստանի կենդանաբանական աշխարհի և էնդեմիկ տեսակների մասին, ապա շրջեցին թանգարանով և գործնականում առնչվեցին այն ամենին, ինչ տեսականորեն գիտեին դասընթացից։ Նրանց հետաքրքրությունը և զարմանքը տեղին էին Հայաստանի նման փոքր երկրի համար, որը չնայած փոքր տարածքին, հայտնի է բազմաթիվ «ամենաներով»:

Էքսկուրսիայի նպատակներից մեկն էլ, թերևս, այն էր, որ ուսանողները երբեմն այցելեն նման գիտահետազոտական ինստիտուտներ` կատարելագործելու իրենց գործնական հմտությունները։

Մայիսի 31, 2024թ.

Previous articleԱրտալսարանային դաս առարկայական խմբակի շրջանակներումNext article Շրջայց «ՖարմաՏեք» դեղարտադրող ընկերությունում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագործակցային հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանում

23 Հոկտեմբերի, 2025

Հանդիպում–քննարկում Երևանի թիվ 4 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ

17 Հոկտեմբերի, 2025

«Հայոց անկախ պետականություն» խորագրով դաս-միջոցառում

2 Հոկտեմբերի, 2025

Մասնակցություն «Աշնանային սրացումներ» խորագրով երկօրյա կոնֆերանսին

30 Սեպտեմբերի, 2025

Մասնակցություն «Սթրեսի ազդեցությունը իմունիտետի, մետաբոլիզմի, կանանց առողջության և գեղեցկության վրա» խորագրով ուսուցողական կոնֆերանսին

29 Սեպտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ