ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Սեռական օրգանների հիվանդություններ» խորագրով դաս-միջոցառում

«Սեռական օրգանների հիվանդություններ» խորագրով դաս-միջոցառում
«Սեռական օրգանների հիվանդություններ» խորագրով դաս-միջոցառում

2026թ. հունիսի 4-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Քույրական գործ» բաժնի 308 խմբում, առարկայական խմբակի աշխատանքների շրջանակում, «Վիրաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի, աչքի և ԼՕՌ հիվանդությունների» ամբիոնի դասախոս Շ. Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվեց «Սեռական օրգանների հիվանդություններ» խորագրով դաս-միջոցառում։

Դաս-միջոցառման նպատակն էր բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը թեմայի վերաբերյալ, նպաստել առողջ ապրելակերպի մշակույթի և պատասխանատու վարքագծի ձևավորմանը, ինչպես նաև ընդլայնել վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված գիտելիքները, ընդգծելով կանխարգելիչ բժշկության կարևորությունը։

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին թեմային առնչվող զեկույցներ և մասնագիտական նյութեր, քննարկեցին սեռական օրգանների առավել տարածված հիվանդությունները, դրանց առաջացման պատճառները, կանխարգելման և վաղ ախտորոշման նշանակությունը։ Հատուկ շեշտադրվեց, որ երեխաների և երիտասարդների առողջության ու իրավունքների պաշտպանության կարևոր նախապայմաններից են որակյալ կրթությունը, առողջ արժեքային համակարգի ձևավորումը, առողջապահական գրագիտության բարձրացումը և հիմնավոր գիտելիքների առկայությունը, որոնք հիմք են առողջ, գիտակից և պատասխանատու հասարակության կայացման համար։

Դաս-միջոցառումն անցկացվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում՝ մեկ անգամ ևս ընդգծելով երիտասարդ սերնդի առողջության պահպանման, կրթության և համակողմանի զարգացման կարևորությունը։

Հունիսի 4, 2026թ.

Previous articleՄասնակցություն Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըNext article «Անպտղությունը դատավճիռ չէ» խորագրով դաս-միջոցառում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ենթաստամոքսային գեղձի հորմոնները» թեմայով բաց դաս

22 Հունիսի, 2026

«Կրթության համապատասխանությունը գործատուի ակնկալիքներին» թեմայով պանելային քննարկում

20 Հունիսի, 2026

«Անպտղությունը դատավճիռ չէ» խորագրով դաս-միջոցառում

9 Հունիսի, 2026

«Սեռական օրգանների հիվանդություններ» խորագրով դաս-միջոցառում

4 Հունիսի, 2026

Մասնակցություն Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

25 Մայիսի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ