2026թ․ ապրիլի 6-ին, ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 110 խմբի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Փարիզը և մենք» խորագրով դաս-միջոցառում, որը կազմակերպել էր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասախոս Ա․Եղոյանը։ Միջոցառմանն աջակցում էր «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի վարիչ Ս.Տորտիկյանը։
Միջոցառման նպատակն էր՝
- ✧ խորապես ծանոթանալ «Ֆրանկոֆոնիա» գաղափարին և դրա կարևորությանը,
- ✧ ընդլայնել գիտելիքները ֆրանսախոս երկրների, նրանց մշակույթի, պատմության և ավանդույթների մասին,
- ✧ խթանել հանդուրժողականություն, բազմամշակութային մտածողություն,
- ✧ զարգացնել համագործակցության և թիմային, հետազոտական աշխատանքի կարողությունները, ինքնաարտահայտումը և բեմական հմտությունները։
Ուսանողներն անդրադարձան ֆրանսիական մշակույթին, նորաձևությանը, խոհանոցին, ներկայացրեցին ֆրանսահայ արվեստագետներին և նրանց ավանդը հայ-ֆրանսիական բարեկամության մեջ՝ շեշտադրելով, որ Ֆրանկոֆոնիան միավորում է բազմաթիվ երկրներ, որտեղ խոսում են ֆրանսերեն և, վերջինս ոչ միայն լեզու է, այլև մշակույթի մտածողության և արժեքների կրող։
Սահիկների միջոցով ներկայացվեցին գրողները, երգիչները, նկարիչները, նրանց աշխատանքները։ Նորարար մեթոդով՝ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով պատկերեցին արվեստագետներին՝ հայկական խորհրդանիշների հետ։
Ուսանողներն օգտագործեցին այլ մեթոդներ ևս․ փոքրիկ դերախաղով, երգերով «շրջեցին» Փարիզով և նոր բացահայտումներ արեցին իրենց համար։
Միջոցառումը միայն Ֆրանսիայի մասին չէր․ այն նաև հնարավորություն էր հասկանալու, թե որքան արժեքավոր է նոր երկրներ բացահայտելը՝ կյանքի խորքը, արժեքներն ու ժամանակի «հրաշքը» ճանաչելու ճանապարհին։ Այդ ամենը նպաստում է մի հասարակության ձևավորմանը, որտեղ առաջնային են մարդասիրությունը, համերաշխությունը և գիտակցված ընտրությունները՝ նույնիսկ բարդագույն պայմաններում։
Ապրիլի 6, 2026թ.


