«Վերջին սպարապետը» ֆիլմի դիտում
2025 թ. մարտի 22-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 118 խմբի ուսանողները «Աշխարհագրություն» առարկայի դասախոս Ա. Թորոյանի ուղեկցությամբ այցելեցին կինոթատրոն՝ դիտելու «Վերջին սպարապետը» ֆիլմը:
Ֆիլմը սովորական կինոդիտում չէր. այն ուղևորություն էր դեպի պատմության ամենահերոսական և միևնույն ժամանակ՝ ամենացավալի էջերից մեկը: Ֆիլմը ներկայացնում էր Վազգեն Սարգսյանին ոչ միայն որպես ռազմական գործիչ, այլև որպես համեստ, բարի, վճռական և անսասան մարդ:
Ամենահուզիչ պահերից մեկն այն հատվածն էր, երբ սպարապետը խոսում էր բանակի և զինվորի պատվի մասին: Նրա խոսքում զգացվում էր հայրենիքի հանդեպ խորը հավատ և սեր, ինչը խորապես հպարտացրեց ու խորը տպավորություն թողեց ուսանողների վրա:
Ուսանողները շնորհակալ են դասախոսին՝ այս կարևոր ֆիլմը դիտելու և քննարկելու հնարավորությունն ընձեռելու համար, որն ավելի ուժեղացրեց նրանց միասնությունը և սրտերում արթնացրեց հայրենասիրական զգացմունքներ։