ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում
Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

2025 թվականի ապրիլի 15-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 101 և 108 խմբերի ուսանողները, «Ինֆորմատիկա» առարկայի դասախոս Մելինե Ղարիբյանի ղեկավարությամբ այցելեցին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Այցի հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել կենտրոնում կիրառվող ուսումնական մեթոդներին, ուսումնասիրվող ոլորտներին և տեխնոլոգիական հնարավորություններին։ Էքսկուրսիային միացել էին նաև «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների» ամբիոնի վարիչ Ս․ Տորտիկյանը և «Անգլերեն լեզու» առարկայի դասախոս Մ․ Գևորգյանը։

Էքսկուրսիայի ընթացքում ուսանողները ծանոթացան ԹՈՒՄՈ կենտրոնում իրականացվող կրթական գործընթացին՝ պարզելով, թե ինչպես են կազմակերպվում դասերը, ինչ ոլորտներում են կենտրոնի սաները խորանում (ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, 3D մոդելավորում և այլն), ինչպես նաև տեղեկատվություն ստացան կիրառվող ծրագրերի և գործիքակազմի վերաբերյալ։

Ուսանողները ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, հարցեր ուղղեցին ոլորտային մասնագետներին՝ հատկապես հետաքրքրվելով ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի և մոդելավորման հնարավորություններով։

Էքսկուրսիայի ավարտին նրանք շրջեցին կենտրոնի տարածքում՝ ծանոթանալով կրթական միջավայրում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին։

Այցելությունը ոչ միայն տեղեկատվական էր, այլև ներշնչող՝ խթանելով ուսանողների հետաքրքրությունը նորագույն տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության հանդեպ։

Ապրիլի 16, 2025թ.

Previous articleՄասնագիտական կողմնորոշում ԵՀՊԲ քոլեջումNext article «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ