ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Մհերի դռան առեղծվածը» ֆիլմի դիտում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի շրջանակում

«Մհերի դռան առեղծվածը» ֆիլմի դիտում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի շրջանակում
«Մհերի դռան առեղծվածը» ֆիլմի դիտում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի շրջանակում

2024 թվականի նոյեմբերի 10-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով բաժնի» 123, 118 խմբերի ուսանողները «Հանրակրթական, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի դասախոսներ Լ.Վարդումյանի և Ս.Սարգսյանի ղեկավարությամբ Կինոյի տանը դիտեցին «Մհերի դռան առեղծվածը» ֆիլմը։ Ֆիլմի ցուցադրման օրը համընկել էր «Հայ գրականության» առարկայի ծրագրում «Սասունցի Դավիթ» էպոսի դասաժամերին:

Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Սկզբում ելույթ ունեցավ ֆիլմի բանախոս Արթուր Արմինը, այնուհետև սկսվեց ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմում կային «Մհերի դռան առեղծվածի» մասին ճշգրիտ ժամանակագրություն, տոմարագիտություն, աստղերի և մոլորակների շարժման տիեզերական գիտելիքների բացահայտումներ, անգամ խոսվում էր մաթեմատիկայի «Ոսկե կանոնի» մասին, որով չափագրվել էր Մհերի դուռը։

Ուսանողների համար հայտնություն էր, որ Մհերի դուռը փորագրվել և թվագրվել է մ․թ․ա․ 4-3 հազարամյակում և, որ գիտականորեն ապացուցվել են այն փաստերը, որ «Սասունցի Դավիթ» էպոսը թվագրում է ոչ թե 12–րդ դարը, որի մասին գրված է «Հայ գրականության» դասագրքում, այլ՝ Ուրարտական ժամանակաշրջանը, քանի որ Մհերի դռան վրա գրված արձանագրությունները դրանք են ապացուցում:

Ֆիլմը շատ հետաքրքիր էր, ոգևորիչ և տեղեկատվական։

Նոյեմբերի 11, 2024թ.

Previous article«Փող, փողի պատմություն» խորագրով դաս-քննարկումNext article «Վիրուսային հեպատիտներ» և «ՄԻԱՎ վարակ» խորագրերով բաց դաս

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանոթություն «Վիրտուալ հանրագիտարանի» հնարավորություններին

13 Դեկտեմբերի, 2025

«Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

12 Դեկտեմբերի, 2025

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

11 Դեկտեմբերի, 2025

Մեդիագրագիտության շաբաթ․ իրազեկման դաս «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից

10 Դեկտեմբերի, 2025

Սեմինար «Ուրարտու» համալսարանում

10 Դեկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ