ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Համագործակցության հուշագիր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հետ

Համագործակցության հուշագիր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հետ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

2024 թվականի փետրվարի 15-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջը հյուրընկալել էր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ներկայացուցիչներին։

Հանդիպումը միտված էր հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ոլորտներում ուսանողների մասնագիտական կողմնորոշման բարձրացմանը։

Համալսարանի «Հոգեբանություն» և «Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանք» ամբիոնների վարիչները քոլեջի ավարտական կուրսի ուսանողներին ներկայացրեցին համալսարանում գործող կրթական ծրագրերը, մանրամասն ներկայացրեցին հոգեբանի և սոցիալական աշխատողի մասնագիտական կարևորությունը, դերն ու պահանջարկը հանրապետությունում և նրա սահմաններից դուրս։

Երևանի հենակետային բժշկական քոլեջի և «Ուրարտու» համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով նախատեսված է համատեղ անցկացնել հետազոտություններ և գործնական աշխատանքներ։

Հանդիպման ավարտին Համալսարանի ներկայացուցիչները Քոլեջի գրադարանին նվիրեցին Համալսարանի ռեկտոր` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Ա.Սեդրակյանի հեղինակած` «Ընտանիքի հոգեբանություն», «Կառավարման հոգեբանություն» գրքերը և «Հոգեբանական աշխատանքները ուսումնական հաստատություններում» ուսումնական ձեռնարկը։

Հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին գոհացնող և սպառիչ պատասխաններ։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։

Փետրվարի 16, 2024թ.

Previous article«ՆՈՒՌ» հեռուստաընկերության ArmaTV-ի պատրաստած հաղորդման հյուրն էր Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի, աղետների բժշկության» ամբիոնի վարիչ Ա․ ՄարտիրոսյանըNext article «Տեառնընդառաջ. տոնի խորհուրդն ու ավանդույթները» խորագրով դաս-միջոցառում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

27 Ապրիլի, 2026

«Ամեն ինչ պատվաստումների մասին» խորագրով դաս-քննարկում

23 Ապրիլի, 2026

Հանդիպում Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ

17 Ապրիլի, 2026

«Կյանք՝ հանուն Ֆրանսիայի» խորագրով միջոցառում

17 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ