ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Մասնակցություն «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանության համաժողովին»

Մասնակցություն «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանության համաժողովին»

2022 թվականի օգոստոսի 19-ին «Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» կազմակերպվել էր «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանության համաժողով»։

Որպես միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողներ կրթող առաջատար ուսումնական հաստատություն՝ հրավիրվել էր նաև Երևանի հենակետային բժշկական քոլեջը։

Համաժողովին զեկույցով հանդես եկավ Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Քույրական գործի և վերականգնողական բժշկության հիմունքների, թերապիայի, նյարդային և հոգեկան հիվանդությունների, մանկաբուժության» ամբիոնի դասախոս Գոհար Ղազարյանը։ Զեկույցի թեման էր՝ «Հաղորդակցման հմտությունները բուժքրոջ աշխատանքում»։

Թեման շատ արդիական էր, որովհետև հաղորդակցման հմտություններն այսօր առաջնային են ցանկացած ոլորտում, հատկապես բուժքրոջ աշխատանքում, քանի որ բուժքրոջ մասնագիտությունն իր մեջ ընդգրկում է մարդասիրական օգնություն ամբողջ հասարակությանը։

Այսօր բուժքույրը հիվանդությունների կանխարգելման, առողջության պահպանման համար մեկ ջատագովներից է։

Զեկույցը բովանդակալից էր, հետաքրքիր, որը փաստեցին նաև համաժողովի կազմակերպիչները։ Այն առաջացրեց բազում հարցեր, որոնք ջերմ աշխատանքային մթնոլորտում քննարկվեցին հարց ու պատասխանի միջոցով։

Շնորհակալական խոսքեր ուղղվեցին Երևանի հենակետային բժշկական քոլեջին՝ արհեստավարժ բուժքույրեր կրթելու և «Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» հետ համագործակցելու համար։

Previous articleՀՈՒՆԻՍ 21 | ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐNext article «Անկախություն անկախության գնով» խորագրով միջոցառում

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուսումնառության վերջնագիծն ու նոր սկիզբը

3 Հուլիսի, 2025

Հանդիպում «Աստերիա» դեղատնային ցանցի ներկայացուցիչների հետ

2 Հուլիսի, 2025

Ճանաչողական այց «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն

20 Հունիսի, 2025

Հանդիպում-համագործակցություն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

27 Մայիսի, 2025

Ուսումնաճանաչողական այց Դսեղ գյուղ

18 Մայիսի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ