ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Համագործակցային բաց դաս Եվրասիա միջազգային համալսարանի հետ համագործակցության շրջանակներում

Համագործակցային բաց դաս Եվրասիա միջազգային համալսարանի հետ համագործակցության շրջանակներում
ԲԱՑ ԴԱՍ ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2023 թվականի մայիսի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանի հետ համագործակցության շրջանակներում Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի երկրորդ կուրսի 15 ուսանողների մասնակցությամբ Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Տեղային անզգայացնողներ» թեմայով համագործակցային բաց դաս, որը կազմակերպվել էր ԵՀԲՔ Դեղագործական առարկաների և դեղաբանության ամբիոնի դասախոսներ Ս.Ղազարյանի, Մ.Շահնազարյանի, Ն.Հարությունյանի, համալսարանի Ֆարմացիայի ամբիոնի վարիչ Ք. Դանիելյանի անմիջական աջակցությամբ։

Դասը բաղկացած էր երեք մասից՝ 80-ական րոպե տևողությամբ, իսկ թեման համապատասխանում էր օրվա դասի պլանին:

Դասի 1-ին մասը վարեցին քոլեջի «Դեղագործական քիմիա» մոդուլի դասավանդողներ Մ.Շահնազարյանը և Ն.Հարությունյանը։ Ուսանողները ներկայացրեցին նովոկայինի և լիդոկայինի շարքի դեղպատրաստուկների՝

  • ✧ մոլեկուլի կառուցվածքը և ակտիվ հատվածը,
  • ✧ սինթեզը,
  • ✧ իսկության ստուգման եղանակները,
  • ✧ քանակական անալիզի եղանակները,
  • ✧ պահման պայմանները, կիրառությունը, դեղաձևերը, դոզավորումը:

Դասի 2-րդ մասում «Եվրասիա» միջազգային համալսարանի «Դեղերի քիմիա» առարկայի առաջատար մասնագետ Շ.Դաշյանը սահիկաշարով ներկայացրեց դեղերի քիմիական բնութագրիչները, այնուհետև սիրով պատասխանեց ուսանողների հարցերին:

Դասի 3-րդ մասն անցկացվեց քիմիայի լաբորատորիայում, որը հագեցած էր դեղերի որակական և քանակական անալիզի որոշման ժամանակակից սարքավորումներով: Քոլեջի ուսանողներին հնարավորություն ընձեռվեց իրականացնել դեղերի ուսումնասիրման գիտահետազոտական աշխատանքներ՝ օգտվելով ուլտրամանուշակագույն լուսագունաչափական սպեկտրոսկոպից:

Դասի երեք փուլերն էլ գերհագեցած էին և հետաքրքիր:

Որպես դասալսողներ՝ համագործակցային դասին ներկա էին ԵՀԲ քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ.Մանուչարյանը, կրթության որակի պատասխանատու Գ.Սարգսյանը և մեթոդիստ Կ.Մնացականյանը, ովքեր բարձր գնահատեցին ուսանողների ակտիվ մասնակցությունը դասընթացին։

Շնորհակալություն ենք հայտնում Եվրասիա միջազգային համալսարանի «Ֆարմացիա» ամբիոնին նախադեպը չունեցող ձևաչափով համագործակցային դասի անցկացման հնարավորություն ընձեռելու համար:

Ի դեպ, Երևանի հենակետային բժշկական քոլեջում «Դեղագործական քիմիա» մոդուլի գործնական պարապմունքները «Դեղագործություն» բաժնում անց են կացվում քիմիայի լաբորատորիայում: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ են աշխատում առկա ռեագենտների հետ՝ հետազոտելով յուրաքանչյուր դասի դեղապատրաստուկների հատկությունները:

Մայիսի 18, 2023թ.
Previous articleՈչ ֆորմալ դասընթաց «Քույրական գործ» բաժնի ավարտական խմբերի ուսանողների նախաձեռնությամբNext article Հանդիպում արտերկրում աշխատող ԵՀԲ քոլեջի «Մանկաբարձական գործ» բաժնի շրջանավարտ Մ. Ամատունու հետ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանոթություն «Վիրտուալ հանրագիտարանի» հնարավորություններին

13 Դեկտեմբերի, 2025

«Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

12 Դեկտեմբերի, 2025

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

11 Դեկտեմբերի, 2025

Մեդիագրագիտության շաբաթ․ իրազեկման դաս «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից

10 Դեկտեմբերի, 2025

Սեմինար «Ուրարտու» համալսարանում

10 Դեկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ