ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹԻՎ 8 ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ

2023թ. մարտի 28-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 113 խմբերի ուսանողները «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» առարկայի «Անվտանգ կենսագործունեություն» բաժնի ուսումնասիրության շրջանակներում դասախոս Ալվարդ Կարապետյանի և մեթոդիստ Կարինե Մնացականյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարական ջոկատ:

Նպատակն էր ծանոթանալ փրկարարական, հրշեջ-փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին և մասնագիտական փրկարարական գործիքներին, անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաև ծառայության առօրյային:

Համապատասխան դասընթացից և ուսանողների հարցերին պատասխանելուց հետո հրշեջ խմբի օրվա հերթափոխի պետը ավագ հրշեջ-փրկարարի հետ անցկացրեց գործնական առաջադրանք ուսանողների համար։ Վերջիններս՝ պահպանելով անվտանգության կանոնները, կրկնեցին ցուցադրված պարանային կապերի ձևերը:

Գործնական աշխատանքը հնարավորություն տվեց ուսանողներին մոտիկից ծանոթանալ փրկարարական տեխնիկայի, փրկարարական աշխատանքների համար նախատեսված գործիքների հնարավորություններին, ինչպես նաև համազգեստ կրելուն և ծառայության անցկացմանը, ծառայության անցնելու կարգին, միջանձնային հարաբերություններին առնչվող մանրամասներին:

Ի դեպ, 2022թ․ դեկտեմբերի 21, 22-ին նույն ծրագրի շրջանակներում թիվ 8 հրշեջ-փրկարական ջոկատ էին այցելել նաև 103 և 105 խմբերի ուսանողները։

Մարտի 29, 2023թ.

Previous article«Ալցհայմերով հիվանդների խնամքի կազմակերպումը» թեմայով մեկօրյա մասնագիտական վերապատրաստումNext article «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2023» միջազգային մասնագիտացված ցուցահանդես

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ