2026թ. հունիսի 22-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Քույրական գործ» բաժնի 204 խմբի առաջին ենթախմբում «Մասնավոր դեղաբանություն» մոդուլից անցկացվեց «Դեղագործական մոդուլների և դեղաբանության» ամբիոնի ներամբիոնային բաց դաս։ Դասի թեման էր «Ենթաստամոքսային գեղձի հորմոնները», որը վարում էր դասախոս Լ. Հարությունյանը։
Թեման չափազանց արդիական էր և լիովին համապատասխանում էր աշխատանքային թեմատիկ պլանին։ Բաց դասին ներկա էին «Քույրական գործ» բաժնի վարիչ Ա. Մարտիրոսյանը, «Դեղագործական մոդուլների և դեղաբանության ամբիոն»-ի վարիչ Մ. Շահնազարյանը, ամբիոնի դասախոսները և լաբորանտը։
Դասի ընթացքում ուսանողները սահիկաշարի միջոցով ներկայացրեցին թեմայի տեսական մասը, անդրադարձան հիվանդության առաջացման պատճառներին, կլինիկական ախտանիշներին, բուժման ժամանակակից մոտեցումներին, կիրառվող դեղամիջոցների ազդեցությանը և հակացուցումներին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև հիվանդների սննդակարգի և առողջ ապրելակերպի կարևորությանը։

