2026թ․ հունիսի 9-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Վիրաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի, աչքի և ԼՕՌ հիվանդությունների ամբիոն»-ի դասախոսներ Ռ. Խաչատրյանի և Ն. Առաքելյանի նախաձեռնությամբ և «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» բաժինների ուսանողների մասնակցությամբ, «Վերարտադրողական առողջության պահպանման հիմնախնդիրները» մոդուլի և առարկայական խմբակի աշխատանքների շրջանակում իրականացվեց «Անպտղությունը դատավճիռ չէ» խորագրով դաս-միջոցառում:
Միջոցառման նպատակն էր հարցումների միջոցով պարզել ուսանողների կարծիքը և իրազեկվածության մակարդակը արտամարմնային բեղմնավորման վերաբերյալ, բարձրացնել նրանց իրազեկվածությունը և նպաստել վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված գիտելիքների տարածմանը։
Միջոցառման ընթացքում ընդգծվեց, որ անպտղությունը ժամանակակից բժշկության պայմաններում հաղթահարելի խնդիր է, և բազմաթիվ ընտանիքներ կարող են ծնող դառնալ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների շնորհիվ։
Ներկայացվեցին անպտղության հիմնական պատճառները, ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորման հնարավորություններն ու արդյունավետությունը։
Միջոցառումն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և հարց ու պատասխաններով, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և համալրել գիտելիքները վերարտադրողական առողջության վերաբերյալ:
Միջոցառումը նպաստեց թեմայի շուրջ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը՝ սեփական առողջության նկատմամբ։

