ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Հանդիպում TerraMed բժշկական կազմակերպության ներկայացուցիչների հետ

Հանդիպում TerraMed բժշկական կազմակերպության ներկայացուցիչների հետ
Հանդիպում TerraMed բժշկական կազմակերպության
ներկայացուցիչների հետ

2026թ. մայիսի 11-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջը հյուրընկալեց TerraMed բժշկական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր քոլեջի «Բուժական կոսմետոլոգիա» բաժնի ուսանողների համար անցկացրեցին մասնագիտական և տեղեկատվական նշանակալի կոնֆերանս։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին TerraMed ընկերության կողմից արտադրվող ժամանակակից կոսմետոլոգիական և բուժական նշանակության նյութերը, դրանց արտադրության առանձնահատկությունները, ինչպես նաև համապատասխանությունը GMP-ՊԱԳ (Good Manufacturing Practice – Պատշաճ արտադրական գործունեություն) միջազգային ստանդարտներին։ Ներկայացվեց արտադրանքի բարձր որակը, արդյունավետությունը և կիրառման լայն հնարավորությունները՝ տարբեր կոսմետոլոգիական և մաշկաբանական խնդիրների լուծման գործընթացում։

Կոնֆերանսի հիմնական թեմաներից էին տարբեր տեսակի պիլինգները, որոնք նախատեսված են մաշկային խնդիրների և կոսմետիկ թերությունների շտկման համար։ Ներկայացվեցին դրանց բաղադրության առանձնահատկությունները, թթուների տարբեր համակցություններն ու խտությունները, ինչպես նաև կիրառման ցուցումները։ Ուսանողները հնարավորություն ունեցան սլայդների միջոցով ծանոթանալու պիլինգների կիրառման արդյունքներին և գնահատելու դրանց արդյունավետությունը գործնական օրինակների հիման վրա։

Ներկայացվեցին նաև մեզոկոկտեյլների տեսքով ներարկումային նյութերը, դրանց բաղադրությունը, ազդեցության մեխանիզմները և կիրառման ոլորտները՝ ընդգծելով ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ դրանց կարևոր դերը։

Հանդիպումն ավարտվեց ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հետաքրքրող հարցերի մասնագիտական պատասխանները։

Կոնֆերանսը կրում էր բարձր տեղեկատվական և ուսուցողական նշանակություն՝ նպաստելով ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնմանն ու գործնական պատկերացումների հարստացմանը։

Մայիսի 11, 2026թ.
Previous articleՄասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսինNext article Այց Երևանի պետական համալսարան

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործնական-հետազոտական դաս Եվրասիա միջազգային համալսարանում

22 Մայիսի, 2026

Մասնակցություն «Global Education EXPO» Կրթական ցուցահանդեսին

14 Մայիսի, 2026

Այց Երևանի պետական համալսարան

13 Մայիսի, 2026

Հանդիպում TerraMed բժշկական կազմակերպության ներկայացուցիչների հետ

11 Մայիսի, 2026

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ