ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Գործնական-հետազոտական դաս Եվրասիա միջազգային համալսարանում

Գործնական-հետազոտական դաս Եվրասիա միջազգային համալսարանում
Գործնական-հետազոտական դաս Եվրասիա միջազգային համալսարանում

2026թ. մայիսի 22-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի 204 խմբի առաջին ենթախմբի ուսանողները քոլեջի «Դեղագործական մոդուլների և դեղաբանության ամբիոն»-ի վարիչ Մ. Շահնազարյանի ղեկավարությամբ համագործակցության շրջանակում մասնակցեցին Եվրասիա միջազգային համալսարանի «Ֆարմացիա» ֆակուլտետի քիմիայի լաբորատորիայում «Դեղագործական քիմիա» մոդուլի շրջանակում անցկացված գործնական-հետազոտական դասին։

Գործնական դասը նվիրված էր «պարացետամոլ» դեղամիջոցի դեղաբանական հատկությունների համեմատական վերլուծությանը։ Ուսանողները հետազոտության համար ընտրել էին պարացետամոլի չորս տարբեր առևտրային անվանումներ և իրականացրել դրանց նույնականացումը։

Նախապես ուսումնասիրելով թեմայի տեսական մասը՝ ուսանողները գործնական փուլում վստահորեն և հետևողականորեն իրականացրեցին աշխատանքային բոլոր քայլերը։ Լաբորատորիայում նրանք կատարեցին ինչպես որակական, այնպես էլ քանակական անալիզներ՝ կիրառելով համապատասխան սարքավորումներ և մեթոդներ։

Արդյունքների համեմատական ուսումնասիրությունը հնարավորություն տվեց կատարել անհրաժեշտ եզրակացություններ և ամրապնդել տեսական գիտելիքները գործնական փորձով։

Նմանատիպ համագործակցային և հետազոտական դասերը կարևոր դեր ունեն ուսանողների մասնագիտական հետաքրքրությունների ձևավորման, գործնական կարողությունների զարգացման և մասնագիտության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ամրապնդման գործում։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ մեր ուսանողներին նման արդյունավետ և արժեքավոր կրթական միջավայր տրամադրելու համար։

Մայիսի 22, 2026թ.

Previous articleՄասնակցություն «Global Education EXPO» Կրթական ցուցահանդեսին

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործնական-հետազոտական դաս Եվրասիա միջազգային համալսարանում

22 Մայիսի, 2026

Մասնակցություն «Global Education EXPO» Կրթական ցուցահանդեսին

14 Մայիսի, 2026

Այց Երևանի պետական համալսարան

13 Մայիսի, 2026

Հանդիպում TerraMed բժշկական կազմակերպության ներկայացուցիչների հետ

11 Մայիսի, 2026

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ