ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Փարիզը և մենք» խորագրով դաս-միջոցառում

«Փարիզը և մենք» խորագրով դաս-միջոցառում
«Փարիզը եվ մենք» խորագրով դաս-միջոցառում

2026թ․ ապրիլի 6-ին, ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 110 խմբի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Փարիզը և մենք» խորագրով դաս-միջոցառում, որը կազմակերպել էր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասախոս Ա․Եղոյանը։ Միջոցառմանն աջակցում էր «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի վարիչ Ս.Տորտիկյանը։

Միջոցառման նպատակն էր՝

  • ✧ խորապես ծանոթանալ «Ֆրանկոֆոնիա» գաղափարին և դրա կարևորությանը,
  • ✧ ընդլայնել գիտելիքները ֆրանսախոս երկրների, նրանց մշակույթի, պատմության և ավանդույթների մասին,
  • ✧ խթանել հանդուրժողականություն, բազմամշակութային մտածողություն,
  • ✧ զարգացնել համագործակցության և թիմային, հետազոտական աշխատանքի կարողությունները, ինքնաարտահայտումը և բեմական հմտությունները։

Ուսանողներն անդրադարձան ֆրանսիական մշակույթին, նորաձևությանը, խոհանոցին, ներկայացրեցին ֆրանսահայ արվեստագետներին և նրանց ավանդը հայ-ֆրանսիական բարեկամության մեջ՝ շեշտադրելով, որ Ֆրանկոֆոնիան միավորում է բազմաթիվ երկրներ, որտեղ խոսում են ֆրանսերեն և, վերջինս ոչ միայն լեզու է, այլև մշակույթի մտածողության և արժեքների կրող։

Սահիկների միջոցով ներկայացվեցին գրողները, երգիչները, նկարիչները, նրանց աշխատանքները։ Նորարար մեթոդով՝ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով պատկերեցին արվեստագետներին՝ հայկական խորհրդանիշների հետ։

Ուսանողներն օգտագործեցին այլ մեթոդներ ևս․ փոքրիկ դերախաղով, երգերով «շրջեցին» Փարիզով և նոր բացահայտումներ արեցին իրենց համար։

Միջոցառումը միայն Ֆրանսիայի մասին չէր․ այն նաև հնարավորություն էր հասկանալու, թե որքան արժեքավոր է նոր երկրներ բացահայտելը՝ կյանքի խորքը, արժեքներն ու ժամանակի «հրաշքը» ճանաչելու ճանապարհին։ Այդ ամենը նպաստում է մի հասարակության ձևավորմանը, որտեղ առաջնային են մարդասիրությունը, համերաշխությունը և գիտակցված ընտրությունները՝ նույնիսկ բարդագույն պայմաններում։

Ապրիլի 6, 2026թ.

Previous articleՄիջոցառում «Ստոմատոլոգիական հիվանդություններ» մոդուլի շրջանակումNext article Այցելություն Ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոն

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

27 Ապրիլի, 2026

«Ամեն ինչ պատվաստումների մասին» խորագրով դաս-քննարկում

23 Ապրիլի, 2026

Հանդիպում Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ

17 Ապրիլի, 2026

«Կյանք՝ հանուն Ֆրանսիայի» խորագրով միջոցառում

17 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ