2025թ․ հոկտեմբերի 11-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 118 խմբի ուսանողները «Աշխարհագրություն» առարկայի դասախոս Ա. Թորոյանի նախաձեռնությամբ մասնակցեցին արտաքոլեջային դաս-էքսկուրսիայի։
Դասի ընթացքում ուսանողներն այցելեցին քաղաքի մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալով դրանց մշակութային և ճարտարապետական արժեքին։ Մասնավորապես, հիացմունքով դիտեցին Շարլ Ազնավուրի նորակերտ արձանը։
Այնուհետև նրանք այցելեցին Մոսկվա կինոթատրոն, որտեղ դիտեցին «Մոլորվածը» կատակերգական ֆիլմը։
Էքսկուրսիայի նպատակն էր զարգացնել ուսանողների հաղորդակցման և փոխօգնության հմտությունները՝ դասից դուրս միջավայրում։
Դասախոս Ա. Թորոյանն իր անձնական օրինակով խրախուսեց ուսանողներին և ոգեշնչեց նրանց ակտիվ մասնակցությանը նմանատիպ կրթական նախաձեռնություններում։
