ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Այց 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարան

Այց 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարան
Այց 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարան

2025թ․ հոկտեմբերի 10-ին, 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի կապակցությամբ, Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 120 խմբի ուսանողները «Հասարակագիտություն» առարկայի դասախոս Ալինա Ավանեսյանի ղեկավարությամբ այցելեցին 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարան։

Այցին մասնակցում էր նաև «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի վարիչ Ս. Տորտիկյանը։

Ուսանողները մեծ հուզմունքով ծանոթացան Ալբերտ Հովհաննիսյանի կարճ, բայց բովանդակալից կյանքի պատմությանը։ Հերոսի հայրը սիրով պատմեց որդու մանկության, դպրոցական տարիների և պատերազմի ընթացքում ցուցաբերած քաջագործությունների մասին։

Ուսանողների աչքերում հպարտություն էր, տխրություն և երախտագիտություն։

Շատ դժվար է խոսել մերօրյա հերոսների մասին անցյալ ժամանակով՝ նրանք հավերժ ներկա են, քանի դեռ մենք նրանց հիշում և մեծարում ենք։

Խոնարհվում ենք ձեր շիրիմներին…

Դուք ամենաթանկը դրեցիք զոհասեղանին, ստացաք ամենածանր հարվածը, որ մենք ապրենք։

ՓԱՌՔ ԵՎ ՊԱՏԻՎ ՁԵԶ ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ…

Հոկտեմբերի 11, 2025թ.
Previous articleԴաս-միջոցառում «Անկախ Հայաստան» թեմայովNext article Արտաքոլեջային դաս-էքսկուրսիա

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026

Էքսկուրսիա Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտում

18 Փետրվարի, 2026

«Մետաղ-կերամիկական պսակների պատրաստման տեխնիկա» խորագրով սեմինար

7 Փետրվարի, 2026

Ծանոթություն «Վիրտուալ հանրագիտարանի» հնարավորություններին

13 Դեկտեմբերի, 2025

«Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

12 Դեկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ