ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Գրքի տոն» խորագրով միջոցառում

«Գրքի տոն» խորագրով միջոցառում
«Գրքի տոն» խորագրով միջոցառում

2025թ. փետրվարի 19-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի գրադարանում «Մանկաբարձական գործ» բաժնի 201 խմբի ուսանողները քոլեջի ավագ գրադարանավար Լ․Փափազյանի ղեկավարությամբ կազմակերպել էին «Գրքի տոն» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձին և գիրք նվիրելու օրվան։ Միջոցառման նպատակն էր խթանել սերը դեպի գրականությունը, խրախուսել ընթերցասիրությունը, ուսանողներին մոտեցնել ավելի հարուստ և իմաստալից կյանքին:

Միջոցառմանը ներկա էին նաև քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ․Մանուչարյանը և մեթոդիստ Կ․Մնացականյանը։

Ուսանողները ներկայացրեցին գրքերի դերը մարդկանց կյանքում և ընթերցանության դրական հետևանքներն անձի մտավոր առողջության համար։ Նրանք պատմեցին հետաքրքիր փաստեր Հովհաննես Թումանյանի կյանքից և նրա հայրենանվեր ու ազգասեր գործունեությունից, պարզաբանեցին այն պատվանունները, որոնցով մեծարել են հանճարեղ գրողին։

Միջոցառմանն անցկացվեց նաև գրականագիտական գիտելիքներ պահանջող եռափուլ խաղ։ Առաջին փուլում ընթերցեցին հատվածներ տարբեր ստեղծագործություններից և գուշակեցին հեղինակներին, երկրորդ փուլում՝ նկարներով գուշակեցին ստեղծագործությունը, իսկ երրորդ փուլում պետք էր ճանաչել գրողներին ըստ ստեղծած երկդեմ պատկերների։

Միջոցառման ավարտին ուսանողները վիճակահանությամբ իրար գրքեր նվիրեցին։ Միջոցառման կազմակերպման աշխատանքներին ակտիվ մասնակցած երեք ուսանողուհիներն արժանացան տնօրինության խրախուսական նվեր-գրքերի:

Փետրվարի 20, 2025թ.
Previous articleՄասնակցություն «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստմանըNext article «Մշակույթային կարողունակության դերը ինքնազարգացման մեջ» խորագրով վերապատրաստում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

27 Ապրիլի, 2026

«Ամեն ինչ պատվաստումների մասին» խորագրով դաս-քննարկում

23 Ապրիլի, 2026

Հանդիպում Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ

17 Ապրիլի, 2026

«Կյանք՝ հանուն Ֆրանսիայի» խորագրով միջոցառում

17 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ