ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Միջոցառում Հայաստանի ազգային գրադարանում

Միջոցառում Հայաստանի ազգային գրադարանում
«Բյուր աստղ» խորագրով շնորհալի դպրոցականների նախատոնական համերգ-ցուցահանդեսը Հայաստանի ազգային գրադարանում

2025թ. մարտի 7-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական հանդիսությունների դահլիճում անցկացվեց «Բյուր աստղ» խորագրով շնորհալի դպրոցականների նախատոնական համերգ-ցուցահանդեսը, որը կազմակերպել էր «Մաեստրո» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, Վ. Սպիվակովի բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Վարդուհի Գևորգյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի մի խումբ ուսանողներ՝ քոլեջի ավագ գրադարանավար Լ․Փափազյանի ղեկավարությամբ։

Համերգի մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից էին, առավելապես՝ պատվավոր մրցույթներում հաղթած պատանի երաժիշտներ, ովքեր նվագում էին ոչ միայն ազգային նվագարաններ` քանոն, սանթուր, քյամանչա, բլուլ, դափ, դհոլ, այլ նաև դասական գործիքներ՝ դաշնամուր, թավջութակ։

Հատկապես տպավորիչ էր Թեոդորո Կոտրաուի «Նեապոլիտանական երգը» Արամե Հունանյանի կատարմամբ։ Մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև պատանի նկարիչների և կիրառական արվեստի ստեղծագործողների աշխատանքների ցուցադրությունը։

Իրականացված նախագիծը հետաքրքիր էր, լավ կազմակերպված և լի հաճելի նախատոնական հույզերով։

Մարտի 10, 2025թ.
Previous articleՄասնակցություն «NEW NORDIC» ընկերության պրեպարատների ներկայացում-քննարկմանըNext article «Ֆրանկոֆոնիան և հայերը» խորագրով դաս-միջոցառում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

27 Ապրիլի, 2026

«Ամեն ինչ պատվաստումների մասին» խորագրով դաս-քննարկում

23 Ապրիլի, 2026

Հանդիպում Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ

17 Ապրիլի, 2026

«Կյանք՝ հանուն Ֆրանսիայի» խորագրով միջոցառում

17 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ