ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Ուսխորհրդի նիստ | Փետրվար, 2023թ․

Ուսխորհրդի նիստ | Փետրվար, 2023թ․
ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ | ՓԵՏՐՎԱՐ, 2023Թ․

2023 թվականի փետրվարի 17-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի Ուսանողական խորհուրդը քոլեջի դահլիճում անցկացրեց հերթական նիստը։

Նիստի օրակարգային հարցերն էին՝

  1. ՈւԽ նախագահ Է․ Գյոզալյանի 2022-2023թթ․ ուստարվա առաջին կիսամյակի հաշվետվության ներկայացումն ու քննարկումը։
  2. 2022-2023թթ․ ուստարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանի ներկայացումը, քննարկումը և հաստատումը՝ ի լրումն ուսարվա աշխատանքային պլանին։
  3. Հին և նոր ձևավորված հանձնաժողովների պատասխանատուների և նրանց հետագա ծավալած գործունեության ներկայացումը։

Ներկայումս Ուսանողական խորհրդում գործում են 5 ակտիվ հանձնաժողովներ՝

1. Արտաքին կապերի հանձնաժողով: Հանձնաժողովի պատասխանատուն է 305 խմբի «Քույրական գործ» բաժնի ուսանողուհի Սուսաննա Խաչատրյանը։ Արտաքին կապերի հանձնաժողովը ապահովում է քոլեջի և այլ ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը, կազմակերպում է այցեր թանգարչաններ, էքսկուրսիաներ և ակտիվ համագործակցում է քոլեջում գործող Կարիերայի կենտրոնի հետ։

2. Լրատվության և տեղեկատվության հանձնաժողով: Հանձնաժողովի պատասխանատուն է 113 խմբի «Հանրակրթական ծրագրով» բաժնի ուսանողուհի Մերի Ղևոնդյան։ Լրատվության և տեղեկատվության հանձնաժողովը անմիջական կապի մեջ է քոլեջի բոլոր ստորաբաժանումների և Ուսանողական Խորհրդի հանձնաժողովների հետ։ Նրա գլխավոր նպատակն է լուսաբանել սոց․ հարթակներում ուսանողների առօրյան, կարևոր իրադարձությունները և հրապարակել կարևոր հայտարարություններ։

3. Գիտակրթական հանձնաժողով: Հանձնաժողովի պատասխանատուն է 203 խմբի «Քույրական գործ» բաժնի ուսանողուհի Արևիկ Հարությունյան։ Գիտակրթական հանձնաժողովը հնարավորություն է տալիս ուսանողներին ցույց տալ իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև համլրել դրանց բազան։ Հանձնաժողովը կազմակերպում է տարբեր տրամաբանական, հետաքրքիր, ինտելեկտուալ խաղեր և բանավեճեր։

4. Սպորտի հանձնաժողով: Հանձնաժողովի պատասխանատուն է 201 խմբի «Ատամնատեխնիկական գործ» բաժնի ուսանող Համազասպ Մարգարյան։ Հանձնաժողովի նպատակն է բացահայտել ուսանողների սպորտային տաղանդները և կազմակերպել ներքոլեջային և արտաքոլեջային սպորտային մրցումներ։

5. Մշակույթային և կազմակերպչական հանձնաժողով: Այս հանձնաժողովը ձևավորվում է մշակույթային միջոցառումների ժամանակ։ Նրա կազմը փոփոխական է։

Previous article«Ասենք Ո՛Չ վնասակար սովորություններին» թեմայով սեմինար-իրազեկում հ.61 դպրոցումNext article Գրքի տոնին ընդառաջ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանոթություն «Վիրտուալ հանրագիտարանի» հնարավորություններին

13 Դեկտեմբերի, 2025

«Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

12 Դեկտեմբերի, 2025

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

11 Դեկտեմբերի, 2025

Մեդիագրագիտության շաբաթ․ իրազեկման դաս «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից

10 Դեկտեմբերի, 2025

Սեմինար «Ուրարտու» համալսարանում

10 Դեկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ