ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Դաս-միջոցառում «Անկախ Հայաստան» թեմայով

Դաս-միջոցառում «Անկախ Հայաստան» թեմայով
Դաս-միջոցառում «Անկախ Հայաստան» թեմայով

2025 թ. հոկտեմբերի 1-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 106 խմբում «Պատմություն» առարկայի շրջանակներում անցկացվեց դաս-միջոցառում «Անկախ Հայաստան» խորագրով, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։

Դասը անցկացվեց «Պատմություն» առարկայի դասախոս Հ. Վիրաբյանի ղեկավարությամբ և «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի վարիչ Ս. Տորտիկյանի աջակցությամբ։

Ուսանողները ներկայացրին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման գործընթացը, որն էլ ավելի պատկերավոր դարձրին իրենց կողմից պատրաստված թեմատիկ պաստառներով։

Նրանք երգեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը, պատմեցին դրա ստեղծման պատմությունը, ներկայացրին ՀՀ զինանշանի և դրոշի խորհրդանշական իմաստը։

Ուսանողները իրենց պատմություններով արտահայտեցին անկախության գաղափարի էությունը՝ վերապրելով հայրենիքի անկախության համար մղված պայքարի ողջ լրջությունը։ Պատմական անդրադարձի միջոցով նրանք ներկայացրին հայ ժողովրդի անցած ուղին, ընթերցեցին Անկախության հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կարևորագույն դրույթները։

Ուսանողներից յուրաքանչյուրը ներկայացրեց սեփական տեսլականը՝ կապված անկախության պահպանման և ազատ ու ինքնուրույն հայրենիքի զարգացման հետ։

Դասը ավարտվեց հայրենասիրական ոգով՝ ազգային գաղափարախոսության ըմբռնման և պետականության արժեքների գիտակցման մթնոլորտում։

Հոկտեմբերի 2, 2025թ.
Previous article«Հայոց անկախ պետականություն» խորագրով դաս-միջոցառումNext article Այց 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարան

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Գենդերային հավասարություն․ հավասար իրավունքներ և հնարավորություններ» թեմայով դաս-քննարկում

17 Նոյեմբերի, 2025

Բաց դռների օր Հայաստանի ամերիկյան համալսարանում

9 Նոյեմբերի, 2025

Համագործակցային հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանում

23 Հոկտեմբերի, 2025

Հանդիպում–քննարկում Երևանի թիվ 4 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ

17 Հոկտեմբերի, 2025

Արտաքոլեջային դաս-էքսկուրսիա

12 Հոկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ