ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Մասնակցություն «Primus Med» ընկերության կազմակերպած աշխատաժողովին

Մասնակցություն «Primus Med» ընկերության կազմակերպած աշխատաժողովին
Մասնակցություն «Primus Med» ընկերության կազմակերպած աշխատաժողովին

2025 թվականի մարտի 24-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում «Primus Med» կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող ընկերությունը կազմակերպել էր աշխատաժողով՝ նվիրված մարդու կյանքի և գործունեության համար կենսաբանորեն խիստ անհրաժեշտ հավելումներին։

Հաշվի էին առնվել հատկապես այն հիվանդությունները, որոնք բնորոշ են մեր տարածաշրջանին և համարվում են էնդեմիկ։

Աշխատաժողովին մասնակցում էին դեղագործներ, դեղագետներ, ինչպես նաև ԵՀՊԲ քոլեջի «Դեղագործական մոդուլների և դեղաբանության ամբիոն»-ի վարիչ Մ․Շահնազարյանը, նույն ամբիոնի «Ֆարմակագնոզիա» մոդուլը դասավանդող դասախոս Ն․Սարիբեկյանը, քոլեջն ավարտած և ներկայումս սովորող և պրակտիկա անցնող ուսանողներ։

Ներկայացվեցին «Սելեպրիմ» (սելեն պարունակող), «Գեմոմիլ» (Fe՝ երկաթ պարունակող) և «Տրիոզեթ» (Mg և տրեոնատ պարունակող) հավելումները։ Համեմատականներ անցկացվեցին ներկայիս շուկայում առկա համանման դեղամիջոցների հետ՝ շեշտադրելով դրանց կենսամատչելիությունը։

Աշխատաժողովի ընթացքում անցկացվեց խաղարկություն, որի հաղթողներից էր նաև ԵՀՊԲ քոլեջի շրջանավարտ Անուշ Խաչատրյանը։

Մարտի 25, 2025թ.
Previous articleԲաց դռների օր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանումNext article Մասնակցություն «Ցավ, ցավազրկողների կիրառման առանձնահատկությունները» թեմայով հանդիպմանը

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

27 Ապրիլի, 2026

«Ամեն ինչ պատվաստումների մասին» խորագրով դաս-քննարկում

23 Ապրիլի, 2026

Հանդիպում Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ

17 Ապրիլի, 2026

«Կյանք՝ հանուն Ֆրանսիայի» խորագրով միջոցառում

17 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ