ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

էքսկուրսիա դեպի Գրատպության թանգարան

էքսկուրսիա դեպի Գրատպության թանգարան
էքսկուրսիա դեպի Գրատպության թանգարան

Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Քույրական գործ» բաժնի 203 և 207 խմբերի տասնհինգ ուսանողների համար քոլեջի ավագ գրադարանավար Լուսիկ Փափազյանը կազմակերպել էր էքսկուրսիա դեպի Ազգային գրադարանին կից գործող Գրատպության թանգարան: Էքսկուրսիան նվիրված էր տպագիր հայերեն առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի» 510-ամյակին:

Էքսկուրսիայի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել գրատպության պատմությանը, հետաքրքրություն սերմանել գրքերի, դրանց ընթերցանության և պահպանման նկատմամբ:

Էքսկուրսիայի ընթացքում ուսանողները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները, ունկնդրեցին էքսկուրսավարի գեղեցիկ հայերենով և շատ հետաքրքիր մատուցած տեղեկատվությունը։ Հատկապես տպագրական դազգահներն առաջացրեցին մեծ հետաքրքրություն, որովհետև բոլորն էլ առաջին անգամ էին լսում և տեսնում, թե ինչպես են տպագրվել և տպագրվում գրքերը:

Ուսանողները հարցեր ուղղեցին էքսկուրսավարին, ստացան սպառիչ պատասխաններ, լուսանկարվեցին նրա հետ և տպավորությունների մասին գրեցին այցելուների տպավորությունների մատյանում:

Ուսանողներն իրենց հետաքրքրասիրությամբ և վարքով լավ տպավորություն թողեցին թանգարանի աշխատակիցների վրա:

Previous articleՌեսուրսների դիտարկում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմիցNext article «Գենդերային հավասարություն» թեմայով բաց դաս-սեմինար

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

27 Ապրիլի, 2026

«Ամեն ինչ պատվաստումների մասին» խորագրով դաս-քննարկում

23 Ապրիլի, 2026

Հանդիպում Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ

17 Ապրիլի, 2026

«Կյանք՝ հանուն Ֆրանսիայի» խորագրով միջոցառում

17 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ