ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

ԵՀԲ քոլեջի «Դեղագործություն» բաժնի II կուրսի ուսանողների պրակտիկան

ԵՀԲ քոլեջի «Դեղագործություն» բաժնի II կուրսի ուսանողների պրակտիկան
ԵՀԲ ՔՈԼԵՋԻ «ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԻ II ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի II կուրսի ուսանողները հունիսի 1-21-ը ուսումնաարտադրական պրակտիկան անց են կացրել Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում, որտեղ ԵՀԲ քոլեջի «Դեղագործական առարկաների և դեղաբանության» ամբիոնի վարիչ Մ.Շահնազարյանի, մեթոդ ղեկավարներ Ն.Սարիբեկյանի, Ա.Բեզոյանի, Ռ.Պետրոսյանի ուղեկցությամբ ուսանողները ինստիտուտի գիտաշխատողների հետ մասնակցել են այնպիսի գիտահետազոտական աշխատանքների, ինչպիսիք են՝

  • ✧ սնուցող հեղուկների միջավայրի թթվա-հիմնայնության որոշումը,
  • ✧ ջրի կոշտությունը որոշումը,
  • ✧ դեղաբույսերի աճեցումը ստերիլ պայմաններում, դրանց ադապտացումը և տեղայնացումը գիտահետազոտական ինստիտուտի տարածքի պայմաններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոս ամսին մասնակցել եթերային յուղերի ստացման գործընթացին, որըն իր մեջ ներառելու է նաև քրոմատոգրաֆիկ եղանակով որակական և քանակական անալիզը։

Պրակտիկայի ընթացքում ուսանողներն այցելել են նաև Երևանի բուսաբանական այգի, որը հնարավորություն է ընձեռել ծանոթանալու տարբեր կլիմայական պայմաններում աճող դեղաբույսերի, որոնց համար բուսաբանական այգում ստեղծված են հատուկ ջերմոցներ։ Ծանոթացել են նաև բուսաբանական այգում գործող թանգարանային նմուշներին, բույսերի բրածո մնացորդներին, պահոցներում պահվող դեղաբուսատեսակներին և ներկա գտնվել բույսերի հերբարիումների պատրաստման գործընթացին։

Իսկ Երևանի քիմիադեղագործական ֆիրմա այցելության ժամանակ ուսանողներն ականատես են եղել հեղուկ դեղաձևերի պատրաստմանը, փաթեթավորմանը և պահեստավորմանը։

Ուսանողները Ճանաչողական այցեր են կատարել նաև մի շարք դեղատնային ցանցեր, որտեղ ծանոթացել են բուսական և կենդանական ծագում ունեցող դեղամիջոցներին, նրանց դասակարգմանը և արդյունավետությանը։

Շնորհակալություն ենք հայտնում այն անձանց, ովքեր պրակտիկայի ընթացքում ԵՀԲ քոլեջի ուսանողներին և դասախոսներին սիրով ընդունել և հարուստ գիտելիքներ են փոխանցել։

Հունիսի 8, 2023թ.
Previous article««Փսորիազ» հիվանդություն» թեմայով գիտաժողովNext article Մասնակցություն «Ցրված սկլերոզ» թեմայով կոնֆերանսին

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

20 Ապրիլի, 2025

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

16 Ապրիլի, 2025

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

16 Ապրիլի, 2025

Այց «Գառնիլայն» դեղագործական ընկերություն

5 Ապրիլի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ