ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Մասնակցություն Ամանորյա «Քրիստմաս Պլոգգինգ» միջոցառմանը

Մասնակցություն Ամանորյա «Քրիստմաս Պլոգգինգ» միջոցառմանը
«Քրիստմաս Պլոգգինգ» Ամանորյա միջոցառում

2022 թվականի դեկտեմբերի 18-ին «Երևանի հենակետային բժշկական քոլեջ»-ի Ուսանողական Խորհրդի «Բնապահպանական ակումբ»-ի անդամները մասնակցեցին «Պլոգգինգ Արմենիա»-ի կողմից կազմակերպված «Քրիստմաս Պլոգգինգ» ամանորյա միջոցառմանը, որի նպատակն էր՝ թեթև վազքի միջոցով մաքրել Երևանը։

Միջոցառմանը մասնակցում էին 60 հոգի, որոնցից 26-ը «Երևանի հենակետային բժշկական քոլեջ»-ի Ուսանողական Խորհրդի «Բնապահպանական ակումբ»-ի անդամներն էին։ Միջոցառման սկզբում բոլոր մասնակիցները խաղ-ծանոթության միջոցով ծանոթացան միմյանց հետ և սկսեցին բուն պլոգգինգի գործընթացը։ Պլոգգինգի մասնակիցները բաժանվեցին 2 թիմի՝ «Պլոգգինգ» և «Քրիստմաս», որը բնորոշում էր ամանորյա միջոցառման անվանումը։ Դրանից հետո մասնակիցներին տրվեցին ամանորյա գլխարկներ, սնունդ և անհրաժեշտ պարագաներ պլոգգինգի համար (ձեռնոցներ և աղբը հավաքելու համար ձողեր)։ Թիմի մասնակիցները պլոգգինգը սկսեցին Անգլիական այգում, որից հետո բաժանվեցին 2 ուղղություններով՝ «Պլոգգինգ» թիմի մասնակիցները Հանրապետության հրապարակի և Աբովյան փողոցի, իսկ «Քրիստմաս» թիմի մասնակիցները Հյուսիսային պողոտայի, Մեսրոպ Մաշտոց պողոտայի և Ամիրյան փողոցի շրջանում՝ թեթև քայլքի և վազքի միջոցով հավաքեցին աղբի թափոններ։ Պլոգգինգի ավարտը տեղի ունեցավ Ազատության հրապարակում։

Բոլոր մասնակիցներին կտրվեն օնլայն հավաստագրեր մասնակցության համար։

Նկարների սկզբնաղբյուրը` Plogging Armenia-ի ֆեյսբուքյան էջ

Դեկտեմբերիի 19, 2022թ.
Previous article«Պանդեմիաների ազդեցությունը բնակչության վրա» թեմայով դաս-քննարկումNext article Մանկաբարձության դաս | Դասախոս` Նարինե Առաքելյան

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ