ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Այց Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Բժշկության պատմության թանգարան

Այց Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Բժշկության պատմության թանգարան
Այց Երեվանի Մ.Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի
Բժշկության պատմության թանգարան

2023 թ. նոյեմբերի 3-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով բաժնի» 102 և 118 խմբերի ուսանողները բաժնի վարիչ Ա․Կիրակոսյանի և դասախոսներ Ռ.Հայրապետյանի և Ա․Կարապետյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանում գործող Բժշկության պատմության թանգարան։ Այնտեղ նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ բժշկության պատմությանը հին ժամանակներից մինչև մեր օրերը, ինչպես նաև այդ պատմությունը վավերացնող շուրջ 500 ցուցանմուշների։ Հավաքածուում տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, լուսանկարներ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև քանդակներ, դիմանկարներ, հուշանվերներ:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ այցը սկսվեց հանուն հայրենիքի զոհված հերացիականների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև խոնարհումով և ծաղիկներ դնելով:

Այնուհետև Ռազմական սրահում, որի բացման, կահավորման և կազմակերպման ողջ գործընթացն իրականացվել է Ռազմաբժշկական ֆակուլտետի ջանքերով, ուսանողները ծանոթացան ինչպես Մեծ հայրենական, Արցախյան առաջին, այնպես էլ Քառօրյա, 44-օրյա պատերազմներին վերաբերող ցուցանմուշներին։

Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի հրավիրված մասնագետ Օֆելյա Գրիգորյանը իր պատմություններով, դիպուկ մեջբերումներով ներկաներին ծանոթացնում Էր թանգարանի՝ ազատամարտիկներին նվիրված սրահի նշանակությանն ու իմաստին՝ կարևորելով Արցախյան երեք պատերազմների ընթացքում սպիտակ բանակի ունեցած մեծ ներդրումը։ Օֆելյա Գրիգորյանի հավաստմամբ՝ այս այցերը միայն բժշկության մասին չեն, այլ անհատների, պատմությունների, ճակատագրերի, սխրանքների, որոնցից նա բազմաթիվ դրվագներ էր հիշատակում։

Շրջայցի վերջում ԵՀԲ քոլեջի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասախոս Ա.Կարապետյանը գրառում կատարեց թանգարանի տպավորությունների գրքում՝ ամփոփելով ներկաների ապրումներն ու զգացողությունները:

Նոյեմբերի 6, 2023թ.
Previous article«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսNext article Մասնակցություն ուսուցողական դասախոսությանը

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

20 Ապրիլի, 2025

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

16 Ապրիլի, 2025

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

16 Ապրիլի, 2025

Այց «Գառնիլայն» դեղագործական ընկերություն

5 Ապրիլի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ