2026թ. մարտի 19-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում կայացավ համագործակցային հանդիպում Երևանի №4 Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերապատրաստման բաժնի համակարգող Արեն Աջամյանի հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել «Հոգեսոցիալական տոկունության բարձրացում» մոդուլը, խթանել ուսանողների հոգեսոցիալական կայունությունն ու դիմակայունությունը, ինչպես նաև ներկայացնել քոլեջի և ՏՄԱԿ-ի միջև համագործակցության հնարավոր և հեռանկարային ուղղությունները։
Հանդիպման ընթացքում Արեն Աջամյանը հանդես եկավ տեղեկատվական բովանդակալից զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով կենտրոնի հիմնական գործառույթները, իրականացվող ծրագրերն ու գործունեության առանցքային ուղղությունները։
Քննարկման արդյունքում նախանշվեցին հետագա համագործակցության հստակ ուղենիշները, որոնք կրելու են շարունակական բնույթ։ Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ, սեմինարներ և աշխատաժողովներ՝ նպատակ ունենալով ապահովել ուսանողների կրթական, հոգեբանական և սոցիալական լիարժեք ներառումը քոլեջի միջավայրում։
Ըստ անհրաժեշտության՝ ուսանողներին կտրամադրվի նաև համապատասխան հոգեբանական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն՝ նպաստելով նրանց անձնային զարգացմանն ու բարեկեցությանը։
Մարտի 20, 2026թ.


