2025 թ. սեպտեմբերի 16-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ. Մանուչարյանը, մեթոդիստ Կ. Մնացականյանը և մի խումբ ուսանողներ մասնակցեցին «ԲանՈւԳործ․ ԵՊՀ Էքսպո-2025» միջոցառմանը։
Այս հարթակը միավորեց գործատուներին, շրջանավարտներին, դիմորդներին և ուսանողներին՝ նպաստելով արդյունավետ հաղորդակցությանը և կրթական ու աշխատանքային հնարավորությունների բացահայտմանը։
Միջոցառման ընթացքում ԵՊՀ կրթական և վարչական ստորաբաժանումները ներկայացան առանձին տաղավարներով՝ ներկայացնելով իրենց ուսումնական ծրագրերը, ծառայություններն ու նախաձեռնությունները։
Բանախոսություններով հանդես եկան ԵՊՀ հաջողակ շրջանավարտներ, որոնք կիսվեցին իրենց փորձով ու մասնագիտական ճանապարհով՝ ոգեշնչելով ներկաներին։
Հատուկ հետաքրքրություն առաջացրեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ստեղծագործական ցուցադրությունը։


