Տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով

ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով

Մերի Սարգսյանն ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

2007թ-ից առայսօր աշխատում է որպես ԵՀԲ քոլեջի «Ընդհանուր բժշկական առարկաներ» ամբիոնի «Անատոմիա, ֆիզիոլոգիա և ընդհանուր ախտաբանական հիմունքներ» առարկայի դասախոս։

2008-2015թթ․ եղել է «Քույրական գործ» բաժնի դասղեկական խորհրդի նախագահ, այնուհետև՝ «Քույրական գործ» բաժնի վարիչի օգնական։

2016-2018թթ․ աշխատել է որպես «Քույրական գործ» բաժնի վարիչ, իսկ 2018-2020թթ․՝ որպես Քոլեջի ուսումնական մասի վարիչ։

2020թ-ից առայսօր աշխատում է որպես ԵՀԲՔ-ի տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով։

Գործառույթները

Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը.

  • ✧ համարվում է առաջին փոխտնօրեն և տնօրենի բացակայության դեպքում կատարում նրա պարտականությունները,
  • ✧ հանդիսանում է քոլեջի ուսումնական և մեթոդական աշխատանքների, մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի, ինչպես նաև շրջանավարտների որակավորման բարձրացման անմիջական կազմակերպիչն ու ղեկավարը,
  • ✧ աջակցում է տնօրենին քոլեջի առօրյա կազմակերպչական բոլոր հարցերում և քոլեջի հեռանկարային ռազմավարական ուղղությունն իրագործելու աշխատանքներում,
  • ✧ պլանավորում, կազմակերպում և իրականացնում է ուսումնադաստիարակչական գործընթացը,
  • ✧ կազմակերպում է տեսական և գործնական պարապմունքների, պրակտիկայի, քննությունների և խորհրդատվությունների, նախասիրական պարապմունքների ուսումնական գործընթացի ժամանակացույցերի կազմումը,
  • ✧ կազմակերպում է քոլեջում գործող մասնագիտությունների, պետական կրթական չափորոշիչների և ուսումնական պլանների մշակումը: