ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ
Երեվանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

2026թ․ մարտի 19-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջը մասնագիտական կողմնորոշման շրջանակներում հյուրընկալեց Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտներին։ Շրջայցին մասնակցում էին նաև դպրոցի փոխտնօրենը, մասնագիտական կողմնորոշման դասընթացավար Ք. Բաղդասարյանը, «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաների ուսուցչուհի Մ. Արևյանը։

Այցի հիմնական նպատակն էր աշակերտներին մոտիկից ծանոթացնել քոլեջի պատմությանը և գործունեությանը, ներկայացնել մասնագիտական բաժիններն՝ ըստ առաջարկվող մասնագիտությունների, ընդունելության կարգը, զարգացման հեռանկարները և կարիերայի ուղու արդյունավետ պլանավորման հնարավորությունները։ Միաժամանակ ընդգծվում էր մասնագիտական առաջխաղացման ուղիների ընտրության կարևորությունն՝ ապահովելով աշակերտներին համապատասխան խորհրդատվությամբ և անհրաժեշտ աջակցությամբ։

Շրջայցի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան շրջել քոլեջի ուսումնական լաբորատորիաներով և ծանոթանալ մասնագիտական բաժինների առօրյա գործունեությանը։ Աշակերտներին ներկայացվեցին տարբեր մասնագիտությունների առանձնահատկությունները, դրանց համար անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ապագա գործունեության լայն հնարավորությունները և դրանց ուղեկցող պատասխանատվությունը։

Աշակերտները նաև ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներում՝ ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը և ստանալով մասնագիտական հիմնավորված պատասխաններ ու օգտակար խորհուրդներ։

Այս այցը կարևոր դեր ունեցավ աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացում։ Նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են ապագա մասնագիտության գիտակցված ընտրությանը՝ օգնելով երիտասարդներին կառուցել հստակ և նպատակային ապագա։

Մարտի 21, 2026թ.
Previous articleՀանդիպում-քննարկում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ