ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Գենդերային հավասարություն․ հավասար իրավունքներ և հնարավորություններ» թեմայով դաս-քննարկում

«Գենդերային հավասարություն․ հավասար իրավունքներ և հնարավորություններ» թեմայով դաս-քննարկում
«Գենդերային հավասարություն․ հավասար իրավունքներ եվ հնարավորություններ» թեմայով դաս-քննարկում

2025թ․ նոյեմբերի 15-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 101 և 105 խմբերի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Գենդերային հավասարություն․ հավասար իրավունքներ և հնարավորություններ» թեմայով դաս-քննարկում, որը կազմակերպել էր քոլեջի «Հասարակագիտություն» առարկայի դասախոս Ս․ Հարությունյանը։

Դասին մասնակցում էր նաև «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների» ամբիոնի վարիչ Ս. Տորտիկյանը։

Դասի ընթացքում դասախոսի կողմից ներկայացվեց գենդերային հավասարության հիմնարար գաղափարները, առանցքային հասկացությունները և այնուհետև ներկայացվեցին գենդերային հավասարությանն առնչվող մարտահրավերները։

Այնուհետև ուսանողները հանդես եկան իրենց ինքնուրույն կատարած հետազոտական աշխատանքներով․ ներկայացրեցին տարբեր տարածաշրջաններում մշակութային առանձնահատկություններով պայմանավորված գենդերային խտրականության օրինակներ, ինչպես նաև դրանց հաղթահարմանը միտված միջազգային հանրության նախաձեռնությունները։ Վերլուծեցին վերջին տարիներին Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալները՝ գենդերային ինդեքսի և ճեղքվածքի վերաբերյալ, անդրադարձան ՀՀ օրենսդրության արմատական բարեփոխումներին, որոնք միտված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովելու կանանց և տղամարդկանց հավասար մասնակցային հնարավորություններ։

Վերջում ուսանողները ծավալեցին ակտիվ քննարկումներ, հանդես եկան առաջարկներով, որոնք կարող են նպաստել հասարակական կյանքի բոլոր ոլորտների կայուն և հավասարազոր զարգացմանը, ապահովելով հավասար իրավունքներ և խտրականության բացառում։

Նոյեմբերի 16, 2025թ.
Previous articleԲաց դռների օր Հայաստանի ամերիկյան համալսարանում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Գենդերային հավասարություն․ հավասար իրավունքներ և հնարավորություններ» թեմայով դաս-քննարկում

17 Նոյեմբերի, 2025

Բաց դռների օր Հայաստանի ամերիկյան համալսարանում

9 Նոյեմբերի, 2025

Համագործակցային հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանում

23 Հոկտեմբերի, 2025

Հանդիպում–քննարկում Երևանի թիվ 4 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ

17 Հոկտեմբերի, 2025

Արտաքոլեջային դաս-էքսկուրսիա

12 Հոկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ