Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի Խորհուրդ

ՋԱՆԱՑԵ՛Ք ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱԶԳԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱՐՕՐ ԱՊԱԳԱՅԻ

Մ. Է. ՄԿՐՏՉՅԱՆ

Բ.Գ.Թ., ՀՀ ԿԳՄՍՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Հարգելի ուսանողներ, ծնողներ, գործընկերներ. Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջն իր գործունեության բազում տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել միջին մասնագիտական բժշկական կադրերի կրթման գործընթացում և իր փորձն է փոխանցել հանրապետության բոլոր միջին մասնագիտական բժշկական հաստատություններին:

Մենք շարունակում ենք մեր գործունեությունը նույն ոգով:

Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի խորհուրդ

Քոլեջի կառավարման բարձրագույն մարմինը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի Խորհուրդն է, որը գործում է Քոլեջի կանոնադրության հիման վրա Խորհրդի որոշմամբ հաստատված կանոնակարգի համաձայն:

Քոլեջի Խորհրդի անվանական կազմը հաստատում է լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Քոլեջի Խորհուրդն ունի 11 անդամ, որը ձևավորվում է քոլեջի աշխատակիցների, դասախոսական կազմի, ուսանողության և լիազոր մարմնի ներկայացուցիչներից:

Խորհրդի նախագահին ընտրում են Խորհրդի անդամները, Խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Քոլեջի ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը քննարկվում և հաստատվում են Խորհրդի կողմից:

Քոլեջի խորհրդի կազմը

1

Մկրտիչ Մկրտչյան

Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի խորհրդի նախագահ /գործատուների ներկայացուցիչ/

նախագահ
2

Նելլի Ազիզյան

Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Մանկաբարձական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» բաժնի վարիչ /դասախոսական կազմի ներկայացուցիչ/

նախագահի տեղակալ

3

Մերի Սարգսյան

Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով /դասախոսական կազմի ներկայացուցիչ/

քարտուղար

4

Կարեն Մանուկյան

ՀՀ ԿԳՄՍՆ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ /լիազոր մարմնի ներկայացուցիչ/

անդամ

5

Անահիտ Չարխիֆալաքյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ /հիմնադրի ներկայացուցիչ/

անդամ
6

Ստելլա Համբարձումյան

«ԲԵՍՏ ԼԱՅՖ ԲԿ» ՍՊԸ-ի պոլիկլինիկ ցանցի տնօրեն /գործատուների ներկայացուցիչ/

անդամ
7

Արփինե Թորոսյան

Քանաքեռ-Զեյթուն աշխատողների արհմիության նախագահ /արհմիության ներկայացուցիչ/

անդամ
8

Մագդա Գասպարյան

Միասնական սոցիալական ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային կենտրոնի տնօրեն /զբաղվածության ոլորտի ներկայացուցիչ/

անդամ
9

Արփինե Հարությունյան

Ուսանողական կազմի ներկայացուցիչ

անդամ
10

Արամ Հակոբյան

Ուսանողական կազմի ներկայացուցիչ

անդամ
11

Արուսյակ Հովհաննիսյան

Ուսանողական կազմի ներկայացուցիչ

անդամ