«Երեվանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի

Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը,

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)։

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ –ի խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը. 4) տվյալ հաստատության տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` ՀՀ կառավարության 24.09.2021 թվականի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ «ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1494-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք հետագայում հետ են վերադարձվում:

Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ում, ք. Երևան 0009 Կորյունի փ. 10 հասցեում 2023 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09.00 -ից մինչև ժամը 17.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 11.00-ին, «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ում, ք.Երևան 0009 Կորյունի փ. 10 հասցեում:

Տեղեկությունների համար զանգահարել 012 525808, 010 583141 հեռախոսահամարներով, էլ. հասցե henaketayin@gmail.com