«Ատամնատեխնիկ» որակավորմամբ դասավանդողի թափուր տեղի մրցույթ
Հայտարարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի «Ատամնատեխնիկ» որակավորմամբ դասավանդողի թափուր տեղի մրցույթ 504 ժամ ծանրաբեռնվածությամբ:
«Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության «Ատամների ընդհանուր անատոմիա, ֆրոնտալ ատամների մասնավոր անատոմիա», «Կողմնային ատամների մասնավոր անատոմիա: Կծվածք» մոդուլների դասավանդման համար։
Մրցույթը անցկացվում է բանավոր՝ հարցազրույցի միջոցով քոլեջի կողմից նախապես կազմված դասավանդվելիք մոդուլին և մանկավարժական գործունեությանը առնչվող բանավոր առաջադրանքներից բաղկացած հարցատոմսերով։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
- Դիմում (Ձև 1),
- կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
- անձնագիր (բնօրինակը և պատճենը),
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև 4),
- մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերը ընդունվում են «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ում, ք. Երևան 0009 Կորյունի փ. 10 հասցեում 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ը, բացի հանգստյան շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12.00-ին «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ում:
Տեղեկությունների համար զանգահարել 012 525808, 010 583141 հեռախոսահամարներով, էլ. հասցե` henaketayin@gmail.com