Ստեղծագործում են ուսանողները

Հեղինակ՝ Էրիկ Գյոզալյան, 302 խումբ, «Ատամնատեխնիկական գործ» բաժին

Արևի շող

Աղմուկ ու աղաղակ շուրջ բոլորը,

Յուրաքանչյուրն իր առօրյա հոգսերով,

Բայց ես նկատեցի մի բան․

Որ ամենօրյա մռայլ օրերի աղմուկի մեջ

Կա մի փոփոխություն․․․

Այսօր դուրս եկավ արևը,

Որը ջերմացնելով այս ցուրտ օրերին

Փոխանցում է իմ սերը դեպի քեզ։

Կան օրեր, երբ կարող եմ չտեսնել քեզ,

Լսել քո ձայնը, տեսնել ժպիտը,

Բայց մի մարդ ասաց ինձ․

Որ չնայած ամեն ինչին,

Ես կարող եմ փոխանցել իմ սերը

Դեպի քեզ,

Լինելով հեռու․․․

Շա՜տ հեռու,

Բայց մեկտեղ մոտ,

Ինչպես արևը։

Իմն ես դու ու չես հեռանում,

Գնալով ավելի շատ եմ սկսում սիրել քեզ։

1.4.3.²