2025թ. դեկտեմբերի 10-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի մեթոդիստ Կարինե Մնացականյանի ղեկավարությամբ քոլեջի «Քույրական գործ» բաժնի 308 խմբի ուսանողները մասնակցեցին «Ուրարտու» համալսարանում անցկացված «Հոգեբանություն և իրավունք» թեմայով սեմինար։ Սեմինարը կազմակերպել էր «Ուրարտու» համալսարանի «Իրավունք» առարկայի դասախոս Սոնա Համբարձումյանը։
Սեմինարի նպատակն էր տարբեր իրավական իրավիճակների վերլուծության միջոցով ձևավորել և ամրապնդել միջմոդուլային կապերը, զարգացնել իրավական մտածողությունը և ապահովել տեսական գիտելիքների կիրառումը գործնական իրավիճակներում։
Սահիկաշարի միջոցով նախ ներկայացվեց մարդու իրավունքների և ազատությունների հռչակագիրը, այնուհետև Լյուցիֆերի էֆեկտը։ Կիրառվեց փոքր խմբերով աշխատանքի մեթոդը, որի շրջանակում ուսանողներն իրականացրին տարբեր իրավիճակների վերլուծություն։ Աշխատանքները գնահատվեցին փորձագետ Արմինե Մուրադյանի կողմից։
Սեմինար-պարապմունքն անցկացվեց ջերմ մթնոլորտում և ուղեկցվեց ակտիվ ու հետաքրքիր քննարկումներով։


