ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ
Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

2025թ. դեկտեմբերի 11-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 102 խմբի ուսանողները «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» առարկայի «Անվտանգ կենսագործունեություն» բաժնի ուսումնառության շրջանակներում, դասախոս Ա. Կարապետյանի և «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների» ամբիոնի վարիչ Ս. Տորտիկյանի ուղեկցությամբ, այցելեցին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ։

Այցելության նպատակն էր ուսանողներին ծանոթացնել փրկարարական և հրշեջ-փրկարարական աշխատանքների առանձնահատկություններին, անհետաձգելի վթարավերականգնողական գործողություններին, մասնագիտական փրկարարական գործիքներին և անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ բնակչության ազդարարման միասնական համակարգին ու ծառայության առօրյային:

Համապատասխան դասընթացի անցկացումից և ուսանողների հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո օրվա հերթափոխի պատասխանատուն ներկայացրեց և ցուցադրեց առկա փրկարարական գործիքներն ու կիրառվող մեթոդները։

Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու փրկարարական տեխնիկային, փրկարարական աշխատանքների համար նախատեսված գործիքների հնարավորություններին, ինչպես նաև ծառայության անցնելու և համազգեստ կրելու կարգին։

Արտագնա դասը հագեցած էր և նպաստեց ուսանողների գործնական գիտելիքների խորացմանն ու մասնագիտական կողմնորոշման ձևավորմանը։

Դեկտեմբերի 11, 2025թ.
Previous articleՄեդիագրագիտության շաբաթ․ իրազեկման դաս «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայիցNext article «Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանոթություն «Վիրտուալ հանրագիտարանի» հնարավորություններին

13 Դեկտեմբերի, 2025

«Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

12 Դեկտեմբերի, 2025

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

11 Դեկտեմբերի, 2025

Մեդիագրագիտության շաբաթ․ իրազեկման դաս «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից

10 Դեկտեմբերի, 2025

Սեմինար «Ուրարտու» համալսարանում

10 Դեկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ